Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, կհանդիպենք Ազատության հրապարակում. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, որը երեկ գիշեր բերման էր ենթարկվել, ֆեյսբուքայն իր էջում գրել է.
«Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, չնայած անձնական հեռախոսս ու համակարգիչս առգրավվել են՝ ինձ համար անհասկանալի պատճառներով։ Վաղը փորձեմ լուծել կապի միջոցի հարցը և արձագանքեմ բոլոր անհանգստացողներին։ Ձեր աջակցության համար շատ շնորհակալ եմ։ Կհանդիպենք վաղը՝ 15.00-ին՝ Ազատության հրապարակում»։