Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլն ու Աննան երեկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր ավելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարությունն է. Միքայել Մինասյան

Նիկոլն ու Աննան երեկ հրամայեցին ձերբակալել մարդկանց, ովքեր ավելի շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար, քան անգամ իրենց անափ չարությունն է։ Երեկ ձերբակալված Բեքարյանն ու Սաղաթելյանը Ադրբեջանի իշխանությունների հայադավ գործին օր ու արև չտվողներն էին տարիներ ի վեր, ամենամեծ գլխացավանքն ու Բաքվի համար միշտ պրոբլեմներ ստեղծողները։ Արծրուն ու Արայիկ կերտողները բռնել են տվել ապրիլյանի միջազգային տեղեկատվական հաղթանակը կերտողներին։ Բա հո չէին ասելու՝ կսովորեցնե՞ք. մանր ուղեղի համար ապուշ թեմայով բռնելն է ելքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Կարենը միջազգային դիվանագիտության և ռեգիոնալ քաղաքականության փայլուն գիտակ է, ով վերջին 10 տարում հետևողականորեն դիմակազերծել է Բաքվի հայատյաց քաղաքականությունը ու երբեք էլ չի լռել այս տհասների ամեն հերթական հիմարությունը մատնացույց անելուց՝ բայցև միշտ ճիշտ ճանապարհը ցույց տալով։ Արիկի շնորհիվ Ադրբեջանը չի կարողանում ու չի կարողանալու մոռացության տանել Մարաղան, Բաքուն, Սումգայիթը և ադրբեջանական բոլոր մնացած վայրագություները՝ իրականությունն այլևս միշտ կլինի միջազգային հանրության համար հասանելի։ Արիկի շնորհիվ միջազգային մամուլը տարիներ շարունակ և հատկապես ապրիլյանի ժամանակ մեզ, այն է՝ ճշմարտությանը, թև ու թիկունք էր, ի տարբերություն վերջին պատերազմի տոտալ անտերության։

Պատերազմի 44 օրերի ընթացքում նրանք երկուսով հենց Արցախից միջազգային հանրությանը պատմել են, թե ինչ է կատարվում, ինչպես է Ադրբեջանը հրթիռակոծում խաղաղ բնակչությանը, ինչպես է օգտագործում քիմիական զենք ու արգելված զինատեսակներ։ Նրանք էին, որ օգնում էին Շուշիի եկեղեցում վիրավորներին և համակարգում սակավաթիվ միջազգային մամուլի աշխատանքը Արցախում։

Այդ 44 օրերին ֆեյքերով ու տականք խոսնակներով Նիկոլը խաբում էր հայ ժողովրդին, մոլորեցնում պատերազմի ընթացքի մասին, գաղտնի պահում զոհերի իրական թիվը, հանձնում Շուշին, ստորագրում կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Ու շատ բնական է, որ Նիկոլը պիտի Արիկին ու Կարենին բռներ։ Որովհետև նրանք այն են, ինչ Նիկոլը չի եղել, չկա ու չի լինի։

Եվ հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, անհետ կորածների ծնողները տեսնում են, թե ինչով է զբաղվում ԱԱԾ-ն, գերիների հարազատները համոզվում են, թե իրականում ինչով է զբաղված Նիկոլը։ Տղերքը ձերբակալվեցին, ու պարզվեց, որ երբ հայրենիքը արնաքամ է լինում, ԱԱԾ-ի միակ գործը դավաճանների կլանի կացին աշխատելն է։
Հիմա, երբ Կարենին ու Արիկին բռնել են, երևում է, որ երբ սովը չոքել է մարդկանց դռանը, ինչով է զբաղված կառավարությունը, ինչպես են լռում միջազգային դեսպանությունները և չակերտավոր իրավապաշտպանները։

Այս ձերբակալությունը կարող էր ձեռք տալ միայն Ադրբեջանին, հետևաբար այն իրականացրել է ադրբեջանական իշխանությունը։ Արիկն ու Կարենը ազնիվ ու ազնվական մարդիկ են, դա ո’չ հիմա պարզվեց, ո’չ էլ կփոխվի այս ձերբակալությունից հետո։ Կասկած չունեմ, որ մյուս երկու անձանց ձերբակությունն էլ շոու, որը կուլմինացիան լինելու է ԱԱԾ հերթական էժանագին ֆիլմը՝ կանխատեսելի ավարտով ու սցենարի հեղինակաների համար հուզիչ ու դրամատիկ ավարտով, որը ես խոստանում եմ իրենց։

Ինչ վերաբերում է կեղտոտբերան ֆեյքին, ապա որքան հասկանում եմ, նա շարունակում է թաղել իր նմաններին՝ իշխանական կեղտոտբերան ֆեյքերին ու ֆեյքերի ղեկավար Նիկոլին։ Ու մոտենում է այն օրը, որ տղերքին ներկայացված նույն մեղադրանքով կձերբակալվեն այսօրվա թատրոնի մասնակիցները՝ քննիչները, դատախազները, դատավորները։

Սկզբում դուք դարձաք տականք, հետո խայտառակելով ձեր ծնողներին՝ սկսեցիք կոչվել անբարոյականի ծնունդ, իսկ հիմա ձեր պատճառով ձեր երեխաներն էլ դարձել են վիժվածքի սերունդ։ Իսկ անբարոյականի ծնունդներն ու վիժվածքի սերունդները մեր երկրում տեղ չունեն: Դուք այս ամենը ձեր ձեռքով ձեր երեխաների գլխին սարքեցիք՝ գիտակցված, թե ոչ, կարևոր չէ, քանի որ բացատրություններն ու արդարացումները ոչ ոք հաշվի չի առնելու։

Հ.Գ. Արիկն ու Կարենը երկար ժամանակ է թարմ գրականություն ընթերցելու ժամանակ չեն ունեցել։ Պահեք այնքան, որ գոնե հասցնեն մի գիրք կարդան։

Հ.Գ.Գ. Տղաների գործերը քննող դատավորների անուններն արդեն հայտնի են։ Շուտով կիմանանք «Ֆարխոյան ցուցակում» նոր համալրումներ կա՞ն, թե՞ ոչ, ովքեր են դատավոր, իսկ ովքեր ԿԳԲ ագենտ»,-գրել է Մինասյանը: