«Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրվելու է. Նարեկ Մալյանի ուղերձը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրապարակել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ուղերձը ՁՊՎ-ից: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ինձ ձերբակալել են «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու մեղադրանքով: Ինձ լռեցնելը անհնար է, ես պարտություն չունեմ, ներկայացումը անպայման բեմադրվելու է»:
Իր հերթին Աթանեսյանը գրառում է արել՝ նշելով. «Մի վայրկյան չեմ կասկածում, որ Նարեկ Մալյանի ձերբակալումը ազգադավ տականքի ուղիղ ցուցումն է: Էս տգետ գեղցին որ միջնադարյան Անգլիայում թագավոր լիներ, Շեքսպիրին կձերբակալեր, օրինակ, Համլետի կամ Օթելլոյի համար: Այնտեղ էլ են մարդկանց սպանում.... դա էլ կարելիյա դիտել որպես բռնության կոչ»: