Երևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»
Հասարակություն

Իմ պապան իր ողջ կյանքի ընթացքում այս երկրի համար շատ ավելին է արել, քան ոմն Նիկոլ՝ իր սեփական ընտանիքի համար. Բեքարյանի դստեր գրառումը

Հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանի դուստրը՝ Անի Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հոր ձերբակալմանը: Նա մասնավորապես նշել է՝ սա հերթական ապացույցն է նրա, որ խեղկատակներին շատ քիչ ժամանակ է մնացել ու նրանք անճարությունից, անկարողությունից դրդված՝ արդեն նման քայլերի են դիմում: Գրառումը՝ ստորև.

«Իմ պապան իր ողջ կյանքի ընթացքում էս երկրի ու էս պետության համար շատ ավելին է արել, քան ոմն Նիկոլ՝ իր սեփական ընտանիքի համար...

Սա հերթական ապացույցն է նրա, որ այս խեղկատակներին շատ քիչ ժամանակ է մնացել ու անճարությունից, անկարողությունից դրդված՝ արդեն նման քայլերի են դիմում: Պատասխանը շատ չի ուշանա:

Այսօր Օպերայում հավաքված էին պապայիս տարբեր տարիների ուսանողներն ու աշխատողները, իր ընկերներն ու ընկերների ընկերները, ուղղակի համակիրներն ու իր նման հայրենասերները...

Ես հասկացա, որ մենք ուժ ենք, որ ամեն ինչ դեռ կորած չի, որ մեր կողքին ու մեր հետևում շատ ու շատ մարդիկ կան կանգնած, պապայիս նման ազնիվ ու արդար մարդիկ, ու հենց դա է ամենամեծ հարստությունը...

2018 թվականի գարնանը դուրս եկա ֆեյսբուքից ու որոշեցի, որ էլ երբեք ու ոչ մի գրառում չեմ կատարելու. կյանքիս առաջին մեծ հիասթափությունն ապրեց 2.5 տարի առաջ, երբ իմ հայրենակիցները, նույնիսկ իմ ընկերներից ու բարեկամներից ոմանք մեծ ոգևորությամբ իշխանության բերեցին այս ստահակին՝ առանց մտածելու անգամ հետևանքների մասին:

Մինչդեռ հայրիկիս այն ժամանակ «ազգի դավաճան» հանեցին, քանի որ այն 42 պատգամավորների շարքում էր, ովքեր այդպես էլ հրաժարվեցին այս ոչնչության օգտին քվեարկել որպես վարչապետ: Չնայած հանրային բոլոր ճնշումներին, չնայած գլուխ բարձրացրած ապստամբությանն ու «թավշյա» հեղափոխությանը, պապաս այն շատ քիչ մարդկանցից մեկը դարձավ, որ այդպես էլ տուրք չտվեց ո՛չ խելագարված ամբոխին, ո՛չ էլ հնչող սպառնալիքներին:

Այդ ընթացքում ահավոր շատ էինք վիճում: Հարցնում էի պապային, թե ինչի պետք է իր նման ազնիվ մարդը այդքան անեծքի ու հայհոյանքի արժանանա, ինչի պետք է աջուձախ մատով ցույց տան, ասեն՝ Նիկոլի օգտին չքվեարկեց, դավաճան է:

Ինքն էլ անընդհատ կրկնում էր՝ ոչինչ, մի մտածեք, էդ բոլոր ստից խոսակցությունները մի օր կանցնեն, բայց այն անդառնալի հետևանքները, որ էս ամեն ինչի արդյունքում կառաջանան, արդեն շատ դժվար կլինի հաղթահարել…

Նորից վիճում էի հետը, ասում էի՝ միևնույն է, սա վերջը անցնելու է, քո մի ձայնն էդտեղ բան չի փոխելու, ինչի ես իզուր տեղը վատամարդ դուրս գալիս, ինչի ես իզուր տեղը անունդ գցում…ասում էր՝ հիմա չես հասկանա, բայց ժամանակը ցույց կտա՝ ով ով է.....ու այդպես էլ եղավ:

Ընդամենը 2.5 տարի հետո ժամանակը մեզ շատ ավելի վատը ցույց տվեց, քան նույնիսկ ապրիլին կարող էինք ենթադրել... Բացարձակ ոչ կոմպետենտ, անհեռատես ու կարճամիտ ղեկավարության պատճառով (եթե անգամ չհավատանք դավադրությունների տեսություններին) այսօր մի ամբողջ երկիր ու պետություն է քանդվում, հազարավոր մարդիկ մահանում ու հաշմանդամ դառնում, հարյուր հազարներ՝ անտուն ու անօթևան մնում, և օր օրի էլ ավելի աղետալի շրջադարձ ձեռք բերում…

Սակայն ամենացավալին այն է, որ տեղի ունեցող մղձավանջի հետ մեկտեղ դեռ գոյություն ունի տհաս-նեղմիտների մի ստվար զանգված, որ շարունակում է պաշտպանել և արդարացնել ներկա իշխանության անօրինությունները, շարունակում է քարկոծել այն մարդկանց, ովքեր ցույցերի են մասնակցում և վերջին հնարավորությունից անգամ կախվում փրկելու համար իրավիճակը:

Սխալվելը, հիմարացվելն ու մոլորվելը մեղք չէ: Բոլորս էլ մի օր սխալվում ենք և հիասթափվում, սակայն այն մարտնչող տգիտությունը, որ ես այսօր տեսնում եմ շատերի երեսին, այն կատարյալ կուրությունը, որ պատել է հանրության մի մեծ զանգվածի, ինձ անկեղծորեն վախեցնում է:

Ես սարսափ եմ ապրում այն մտքից, որ պարզ տրամաբանությունն ու ադեկվատությունը լքում են մեզ, ես ցավ եմ ապրում այս համատարած խավարամտությունից»,- գրել է Անի Բեքարյանը: