Արցախ է վերադարձել 52 700 մարդ
Նոյեմբերի 14-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 700 արցախցի։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։ Խաղաղապահները շարունակում են վերականգնել քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև ցուցաբերում են մարդասիրական օգնություն։
Լեռնային Ղարաբաղում շարունակվում են նաև ականազերծման աշխատանքները։ Նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1474 հա տարածք, 457 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ առարկա։