«Արցախում տեղ չունես»․ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին վռնդել են Ստեփանակերտից (լուսանկարներ)
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները Ստեփանակերտում դիմավորեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության անդամներին, այդ թվում՝ սոցիալական ցանցերում ապազգային դաստիարակության խորհրդանիշ դարձած փոխնախարար Ժաննա Անդրեսայանին: Այդ մասին գրում է Yerkir.am-ը:
Փոխնախարարը խուճապահար տեղավորվեց ծառայողական ավտոմեքենայում՝ չպատասխանելով երիտասարդների՝ Նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական համարելու մասին հարցերին: