Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Քո սպառնալիքների վրա թքած ունենք. մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել. Նազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Ստորև ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանի՝ «Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են» վերտառությամբ հոդվածը:

«Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։

Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել.

Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրակել Երևանի կենտրոնում:

Սա մարտահրավեր է եւ նա անձնապես պատասխան է տալու սրա համար։ Վաղեմության ժամկետ այս ձեւակերպումը չունի։

Մեզ ես վախեցնո՞ւմ.

Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են: Ընդ որում՝ կրակել են ամենաժամանակակից զենքերով, կրակել են բոլոր հնարավոր միջոցներով: Թուրք, ադրբեջանցի, վարձկաններ՝ ձեռք-ձեռքի տված կրակել են մեր տղերքի վրա, որովհետեւ այդ պահին իշխանության դու ես եղել ու մի խումբ այլ փսլնքոտներ։

Ձեր պատճառով մեր որդիներն են զոհվել՝ հինգ հազար լույս տղա: Ձեր կեղտոտ քաղաքականության եւ քայլերի պատճառով ունենք տասը հազար վիրավոր, ունենք տղերք, որ զրկվել են ողնաշարից, ոտքից և ձեռքից, ոտքերից եւ ձեռքերից, կորցրել տեսողությունը, կորցրել հոգեկան հանգիստը։

Ձեր պատճառով ունենք գերիներ, ունենք բազում անհետ կորածներ: Ու այսքանից հետո սպառնում ես մեզ վրա էլ կրակե՞լ: Ուշադի՛ր լսիր, ականջիդ օղ արա, մեր որդիներն են զոհվել, մեր որդիները հաշմանդամ են դարձել, մենք Շուշի ենք կորցրել ու քո սպառնալիքների վրա թքած ունենք: Սպառնալիքներդ վկայում են միայն ձեր սարսափների մասին: Եւ եթե սա մարտահրավեր է, ապա համարիր այն ընդունված:

Կապրենք, կտեսնենք»: