Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Հասարակություն

Դիտավորություն՝ կազմակերպված իշխանության կողմի՞ց. ինչո՞ւ հարձակվեցին լրագրողի վրա (տեսանյութեր)

«Ազատության» լրագրողի հետ տեղի ունեցածը միանշանակ դատապարտելի է՝ երկրորդ կարծիք լինել չի կարող․․․ Բայց պետք է կատարվածը մի քանի կողմից դիտարկել։

Նախ պետք է նկատել, որ երկրի գլխավոր գերագույնն ինքն է սերմանում ատելության քարոզչություն ու մասնավորապես լրագրողների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք և անվստահություն։ Նա անգամ  բեմադրություններ էր կազմակերպել, իբր թե մարդիկ իրենից պահանջում են փակել որոշ լրատվամիջոցներ․․․ Նիկոլն անգամ չընդդիմացավ, չհակաճառեց՝ պարզապես ասելով, թե «դուք պետք է փոխեք ալիքը․․․ մի նայեք․․․», ասաց ու փակեց armnews-ը՝ թողնելով այն միայն մայրաքաղաքի հեռուստադիտողների համար․․․

Այլ կերպ ասած՝ հասարակության անկարգությունը գալիս է երկրի ղեկավարի անկարգությունից․․․

Մյուս կողմից էլ հիմնավոր կասկածներ կան ասելու, որ կատարվածը դիտավորություն էր՝ կազմակերպված իշխանության կողմից, որի նպատակն ակնհատ է․ միջազգային հանրությանը ցույց տալ, թե վարչապետի դեմ դուրս են եկել վայրենիներ և «ընդդիմությունը նման վայրենիների վրա է հույսը դնում․․․» (մեջբերում պրոիշխանական  լրատվամիջոցներից մեկի աշխատակցի ՖԲ էջից)․․․

Այսինքն՝ փողոց են դուրս եկել վայրենիներ և ոչ թե հայրենիքի փրկության համար մտահոգված ու այն կորցնելու մտավախությամբ լցված մարդիկ, ու եթե Փաշինյանը գնա՝ գալու են այդ «վայրենիները»․․․

Այս նույն տրամաբանության մեջ են իշխանության բոլոր բեմադրությունները՝ կապված նոյեմբերի 9-ին կառավարության և դարձյալ «Ազատության» շենքերի վրա հարձակումները, Լյուսյա տատիկը, զոհված զինվոր Աբաջյանի կեղծ պապիկը, Ծիծեռնակաբերդ գնացող տարեց մարդը և նման այլ բեմականացումներ․․․

Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ այդ նույն ոգևորությամբ, պրոիշխանական լրատվամիջոցների մեր հարգելի գործընկերները չեն լուսաբանում ու չեն դատապարտում բռնությունը, երբ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն են հարձակվում լրագրողների վրա։ Ինչո՞ւ նրանց «փողոցային խուժան» չորակեցին, երբ իրականում այդ խուժանը քաշքշում էր, օրինակ, հենց իմ՝ NEWSPRESS.amլրագրողիս բեյջը ու փորձում խլել նկարող սարքը․․․ կամ ինչո՞ւ որևէ կերպ չանդրադարձավ կառավարության դիմաց Yerkir.am-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին, երբ նրա նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք դրսևորեցին Փաշինյանի աջակիցները․․․

Ինչո՞ւ որևէ նմանատիպ այլ հարձակումներ ու ագրեսիվ մոտեցումներ լրագրողների նկատմամբ չի լուսաբանվում, ինչո՞ւ մեր հարգելի գործընկերները մեկ տողով չլուսաբանեցին Փաշինյանի օրոք հացադուլ հայտարարած ու բանտում մահացած HayNews.am կայքի պատասխանատու, լրագրող Մհեր Եղիազարյանի մասին․․․ 

Ի վերջո, ինչո՞ւ հենց նույն այդ օրը տեղի ունեցած նմանատիպ մեկ այլ միջադեպի չանդրադարձան, երբ ոստիկաններն անզեն քաղաքացիներին սկսեցին բերման ենթարկել ու, իրենց բիրտ ու անմարդկային գործողությունների ժամանակ, տառացիորեն գետնին տապալեցին լրագրողին․․․ 

Այո՛, լրագրողների աշխատանքը բոլոր խոչընդոտողները պետք է պատժվեն, բայց լավ կլիներ, որ լիներ նաև օբյեկտիվ մոտեցում, և պատասխանատվություն կրեին բոլոր նրանք, ովքեր ցանկացած տիպի ագրեսիվ վերաբերմունք են դրսևորում լրատվամիջոցների աշխատողների նկատմամբ․․․ 

Իսկ պրոիշխանական լրատվամիջոցներն էլ պետք է անդրադառնային այդ ամենին։ Կարող էին չէ՞ լուսաբանել, դատապարտել, որպեսզի այդ իրավիճակները, գոնե նոր իշխանության օրոք նախադեպ չդառնան․․․ չարեցին․․․ 

Արմինե Մկրտումյան