Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde
Քաղաքականություն

«Իսկանդեր»-ի մասին հայտարարությունը պատահական չէր. Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատվեր կատարեց, և Ռուսաստանը չի ների. քաղաքագետ

Սա Հայաստանի հերթական խայտառակությունն էր, երբ վարչապետը նախ նշեց, որ «Իսկանդեր»-ը  80-ականների զենք է, այն դեպքում, երբ զենքն արտադրվում է 2006 թվականից, 80-ական թվականների մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սկանդալային հայտարարությանը ռուսական «Իսկանդեր»-ի աշխատունակության հետ կապված: 

«Նաև տեսաք, որ շատ տարօրինակ թվաբանություն մեջբերեց՝ 10 տոկոսն է կրակել: Ես, անկեղծ ասած, ռազմական ոլորտի մասնագետ չեմ և հույս ունեմ, որ պատկան մարմինները, ինչպես նաև համապատասխան մասնագետներն անպայման կանդրադառնան՝ հնարավո՞ր է, որ 10 տոկոսը պայթեր, 90 տոկոսը՝ չպայթեր: Սա է խնդիրը: Սա ինքնըստինքյան շատ մեծ հարված էր հայ-ռուսական հարաբերություններին այն առումով, որ Մոսկվայում գիտակցում են, որ սա պատահական չէր: Ես ինքս էլ չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը պատահական է այս հայտարարությունն արել: Դավաճան Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ զենքի վաճառքը Ռուսաստանի՝ միջազգային մասշտաբներով ամենահպարտանալու գործոններից մեկն է: Սա Ռուսաստանի եզակի արտադրանքն է, որը միջազգային ասպարեզում շատ բարձր պահանջարկ ունի: Եթե ուշադիր եղաք, ապա Նիկոլ Փաշինյանը փորձեց վարկաբեկել Ռուսաստանի նորագույն և ամենաթանկարժեք զինատեսակներից մեկը՝ «Իսկանդեր»-ը: Դուք ինքներդ գիտեք՝ միջազգային զինտեխնիկայի վաճառքի շուկայում շատ մեծ պայքար է գնում զինտեխնիկա արտադրող խոշոր տերությունների միջև, և սրանով Նիկոլ Փաշինյանը փորձեց լավամարդ դառնալ այն ուժերին, ովքեր իրենց ամբողջ գործունեության ընթացքում միշտ պայքարել են ռուսական զենքի դեմ միջազգային շուկայում»,- ասաց քաղաքագետը:

Համբարյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս հայտարարությունը պատահական չէր. «Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատվեր կատարեց և իհարկե սա արդեն իր արձագանքը ստանում է Ռուսաստանից, իհարկե, ոչ շատ բարձր մակարդակով: Ես չեմ էլ կարծում, որ ՌԴ նախագահը կարձագանքի Նիկոլի այս տգիտությանը, և արևմտյան որոշ ուժերին ծառայելու իր այս մոլուցքին, բայց իհարկե սա Մոսկվայի կողմից շատ խիստ արձագանքի կարժանանա: Եվ արդեն իսկ բավական կտրուկ արձագանքում են: Ես չեմ կարծում, որ հենց հիմա, բայց Նիկոլ Փաշինյանին կշարունակեն նվաստացնել և կշարունակեն պարտադրել կատարել այն, ինչ իրենց ձեռնտու է»,- ընդգծեց մեր զրուցակիցը: 

Ճշտող հարցին, թե ըստ նրա ո՞ւմ պատվերն էր կատարում Փաշինյանը, Համբարյանը պատասխանեց. «Հայաստանում իրեն իշխանության բերած ուժերի՝ դրսի ուժերի: Նիկոլ Փաշինյանը միայն ներհայաստանյա՞ն պրոյեկտ էր: Իհարկե, ոչ: Այդ նույն  ուժերը հիմա ուղղակիորեն աչք են փակում Փաշինյանի ոչ ժողովրդավար, ոչ իրավաչափ որոշումների նկատմամբ: Դրանք արևմտյան պետություններն են, ինչպես նաև ԱՄՆ-ն և խոշոր տրանսնացիոնալ ուժերը, այդ թվում նաև՝ հանրաճանաչ Սորոսի գրասենյակը»: 

Ըստ քաղաքագետի՝ բազմիցս է ապացուցվել, թեկուզ հենց հունվարի 11-ի բանակցությունների ժամանակ, որ «Փաշինյանն ընդհանրապես ոչինչ է»:

«Նրան կանչում են, չեն հրավիրում, փաստաթղթեր են պարտադրում ստորագրել և վերջ: Հիմա այս ամենի նոր էտապ է սկսվում, և դուք կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը, ով պետական մտածելակերպից զուրկ է և չի հասկանում, որ իր ամեն վայրկյան իշխանության մնալն ուղղակիորեն վնասում է Հայաստանի Հանրապետությանը, կշարունակի նվաստանալ, միայն թե իշխանությունը պահպանի: Եվ դա շատ լավ նկատել են և՛ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում, և՛ մեզ թշնամի և հակառակորդ համարող Ադրբեջանում, Թուրքիայում և այլ երկրներում: Այնպես որ, սպասենք, տեսնենք՝ ինչ նոր նվաստացումների է գնալու Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարության համար»,- ասաց քաղաքագետը: 

Ինչ վերաբերում է զենքի որակին և դրա հետագա վաճառքին, ապա Համբարյանի խոսքով, եթե զենքն այդքան անորակ էր, ապա Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի դիմել համապատասխան ատյաներ և չեղարկել մինչև հիմա կնքված զենքի պայմանագրերը, որով ապագայում պետք է զենք մատակարարվեր Հայաստանին: 

«Իհարկե, Ռուսաստանն ինքնակամ երբևիցե չի հրաժարվի Հայաստանին զենք վաճառելուց, որովհետև զենքի վաճառքի շուկայում շատ լուրջ պայքար է գնում խոշոր տերությունների միջև՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի, Հնդկաստանի և այլն: Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանի պատիժն այլ ոլորտներում կդրսևորվի, որովհետև Ռուսաստանը սա չի ների. Նիկոլ Փաշինյանը կպավ ռուսական «ամենասուրբ» ոլորտներից մեկին՝ սպառազինությունների արտադրությանը, իսկ Ռուսաստանում շատ ծանր են տանում այդ քննադատությունները, հատկապես եթե այդ քննադատությունը գալիս է ռազմավարական գործընկեր Հայաստանի ղեկավարից»,- իր խոսքը եզրափակեց Համբարյանը:

Զրուցեց՝ Աստղիկ Հովհաննիսյանը