«Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտնում է, որ վաղը ավտոերթ տեղի կունենա. երթուղին հայտնի է
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել առ այն, որ վաղը՝ փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, Արտաշատի մայրուղու սկզբնամասում գտնվող «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի մոտից տեղի կունենա ավտոերթ դեպի Մասիս և Արտաշատ քաղաքներ։
«Քաղաքացիներին հրավիրում ենք միանալու ավտոերթին»,- ասված է հայտարարության մեջ: