NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Փաշինյանի և նրա թիմի «խերը». «կաշին քերթող» 650.000 դրամի ՀԴՄ-մահակ՝ քաղաքացիների գլխին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Ինչպես և օրեր առաջ հրապարակմամբ մենք կանխատեսել էինք, գործող իշխանության գրպանային Սահմանադրական դատարանը (ՍԴ) փետրվարի 19-ին Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հարկային օրենսգրքի դրույթները, որով սահմանադրական կնիք դրեց Փաշինյանի կառավարության՝ որպես բարեփոխում հրամցվող, սակայն իրականության մեջ՝ ՀԴՄ կտրոնների տեռորիստական քաղաքականության վրա։

Ուստի, բոլոր այն քաղաքացիները, որոնք քվեարկել են օրվա իշխանությունների օգտին և զբաղվում են սննդի ոլորտի բիզնեսով, թող չբողոքեն ու հլու-հնազանդ վճարեն 650.000 ՀԴՄ կտրոն չխփելու համար։

Անշուշտ, այդ որոշման համար Փաշինյանը կշոյի ՍԴ-ում յուր վստահված անձ Վահե Գրիգորյանին և կատարածու Արման Դիլանյանին։ Այս զույգն իր հանձնարարությունը, թեկուզ մեծագույն դժվարությամբ (անգամ նախապես նշանակված փետրվարի 16-ի նիստը հետաձգելով, գործով զեկուցող փոխելով), բայց կատարել է՝ պարտադրված ՍԴ որոշումն ընդունվել է բավարար նվազագույն ձայներով։

ՍԴ 5 հլու դատավոր կողմ են քվեարկել, իսկ 4 դատավոր, հարգելով իրենց առաքելությունը, մասնագիտական գիտելիքները՝ դրան դեմ են քվեարկել։ Հինգ դեմ քվեարկած դատավորներից առնվազն երկուսը մինչև վերջին պահը տատանվել են կողմ, թե դեմ քվեարկելու հարցում։

Մեզ չհաջողվեց պարզել կողմ և դեմ քվեարկածների անունները, սակայն հայտնի դարձավ, որ դեմ քվեարկածներից մի քանիսը հատուկ կարծիք են ներկայացնելու, ինչը, ասում են, աննախադեպ է մեկ որոշման կապակցությամբ, բայց շատ խոսուն վկայություն՝ ՍԴ որոշման՝ Կառավարության շենքից թելադրված լինելու մասին։

Ուշագրավ է այն, որ հիմնական զեկուցողը ևս ներկայացրել էր այդ աննախադեպ ու անհամաչափ ու խտրական տուգանքը հակասահմանադրական ճանաչելու որոշման նախագիծ, սակայն ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը սկզբում հորդորել էր զեկուցողին երկու նախագիծ ներկայացնել, որոնցից մեկով այն ճանաչվում էր սահմանադրական, մյուսով՝ հակասահմանադրական, բնականաբար, սահմանադրական ճանաչող նախագծի հեղինակը զեկուցողը չէր, այլ հենց ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնողը։ Ավելին` այս գործով խորհրդակցական սենյակում հիմնական զեկուցող է փոխվում՝ Խաչատրյանին փոխարինում է Վաղարշյանը։

Հիշյալ որոշումը հրապարակված է ՍԴ կայքում։ Արդեն բազմաթիվ տնտեսվարողներից, նրանց իրավաբան ներկայացուցիչներից ստանում ենք ահազանգեր, ովքեր զարմացած և զայրացած են նման մակարդակի որոշումից, անարդարությունից, ցածր որակից, իրական կյանքից հեռու տեսական դեգերումներից, անգամ այն որոշում անվանելը զավեշտ են համարում, բնութագրում են՝ որպես նիկոլական շտամպով կատարողական թերթիկ, որով շարունակվելու է տնտեսվարողներին հարկադրել վճարել աննախադեպ ու անհամաչափ տուգանքներ, մնալ ոչնչացող տնտեսության փլատակների տակ։

Այնպիսի տպավորություն է, ասես այն գրված է որևէ մասնագիտական կրթություն չունեցող, «մեծն սահմանադրագետ» Վահագն Հովակիմյանի ձեռամբ…

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք նաև, որ ՍԴ-ն նույն հարցով առանձին, ապրիլի 27-ին, քննելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) դիմումը, և, որ փետրվարի որոշումը կայացվում է այդ դիմումի ելքը կանխորոշելու համար։

Մենք հետևողական կլինենք և կներկայացնենք նաև դրա ընթացքը։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ նույնաբովանդակ դիմում ՍԴ-ն ստացած է եղել դեռևս 2019 թվականին, և 2020 թվականի սկզբներին, Հարկային օրենսգրքի ՀԴՄ-ների տուգանքների հետ կապված գրեթե բոլոր հոդվածները հակասահմանադրական ճանաչող որոշում է հավանության արժանացած եղել ՍԴ-ի կողմից, սակայն վերջին պահին ՄԻՊ-ը հետ է վերցրել իր դիմումը՝ մատնանշելով, որ կառավարության հետ ունի պայմանավորվածություններ, որ նրանք համապատասխան շտկումներ կանեն։ Սակայն, ինչպես գրեթե միշտ, կառավարությունը խաբել է, և Արման Թաթոյանը նույնաբովանդակ նոր դիմում է ներկայացրել։

Մինչև կազմաքանդվելը ՍԴ-ն իր որոշումները կայացնում էր հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ այսօր կարող ենք բազմաթիվ օրինակներով այլևս փաստել՝ ազգակործան հեղափոխության ծնունդ ՍԴ-ի հլու կազմը որոշումները կայացնում է հանուն փաշինյանական Հայաստանի, կամ, որ նույնն է՝ հանուն Հայաստանի կործանման»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: