Մեր նպատակը մեկն է՝ օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը. ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հերթական հայտարարությունն է տարածել
«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որեւէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։
Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։