Երևանի երկնքում ռազմական կործանիչներ ու ուղղաթիռներ են նկատվել. «Փաստինֆո»
«Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել»։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ ՍՈւ-30 ՍՄ կործանիչներն են թռչում Երևանին օդային տարածքով։ Ռազմական ինքնաթիռները մի քանի պտույտ գործեցին մայրաքաղաքի երկնքում։
Ազատության հրապարակում հավաքվածները նաև նկատել են իրենց գլխավերևում թռչող ուղղաթիռները։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից մեկը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ հստակ տեղեկություն չունեն, սակայն չբացառեցին, որ կործանիչներն ուսումնական թռիչքներ են անցկացում և դրանք կարող են լինել ինչպես ՀՀ ԶՈւ, այնպես էլ ռուսական բանակի կործանիչներ։
Բացի այդ, ըստ տելեգրամյան ալիքների տեղեկությունների՝ տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներն էլ ահազանգում են, որ պետական համարանիշներով ծառայողական մեքենաներով մոտեցած մարդիկ մեծ քանակությամբ դրամ են փոխանակում դոլարի։
Մինչև շատերը դրամը դոլարի ու եվրոյի էին վերածում, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը՝ մեկը մյուսի հետևից հանես են գալիս հայտարարություններով, դատապարտելով վարչապետի քայլերն ու ևս մեկ անգամ վերահաստատելով, որ պահանջում են Փաշինյանի շտապ հրաժարականը։
Մանրամասները՝ սկզբնաղբուրում: