Տեղեկություն կա, որ շտուրմով փորձելու են բերման ենթարկել գեներալներին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն և Ազգային անվտանգություն, երկրի աթոռին կառչած անձն այս պահին մեր երկիրը փորձում է տանել քաղաքացիական պատերազմի և Երևանում ևս թափել արյուն: Կանգնեք ժողովրդի կողքին, մի ենթարկվեք այդ խելագարի հրահանգներին: Այդ մասին Ազատության հրապարակում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա կոչ արեց ժողովրդին՝ պահանջել ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվել կատարելու, նրա խոսքով, «այդ խելագարի ապօրինի հրամանները»:
«Մենք տեղեկություն ունենք, որ Նիկոլի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի և զինված խմբերի միջոցով մտնեն Պաշտպանության նախարարություն և ձերբակալեն Հայկական բանակի գեներալներին: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ կանգնելու Հայոց բանակի կողքին: Հարգելի սպաներ, Հայոց բանակի գեներալներ, հայ ժողովուրդը ձեր կողքին է»,- ասաց Սաղաթելյանը: