Եկեք պայմանավորվենք, որ իրենց ֆրակցիայից որևէ մեկը չի կարող լինել վարչապետ, որովհետև նույն թուրքն է. Արփինե Հովհաննիսյան
Հիմա հերթը Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը և մյուս իրավապահ մարմիններինն է: Դուք պարտավոր եք, ձեր հերթն է կանգնել պետության կողքին: Այդ մասին Ազատության հրապարակում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ դիմելով իրավապահներին հետևել բանակի օրինակին:
«Եկեք պայմանավորվենք, որ իրենց ֆրակցիայից որևէ մեկը չի կարող լինել վարչապետ, որովհետև նույն թուրքն է, եթե չի միանում ժողովրդին: Այսօր ՀՀ բանակի կողքին պետք է լինի Հայաստան պետության մասին մտածող ցանկացած ոք: Ձեր հերթն է՝ այստեղ եք, բանակի հերթն էր՝ կանգնած են մեզ հետ: Հիմա հերթը Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը և մյուս իրավապահ մարմիններինն է: Դուք պարտավոր եք, ձեր հերթն է կանգնել պետության կողքին»:
Նա նշեց, որ այժմ իշխանության համար պայքար չի գնում, սա պետության համար պայքար է:
«Ուրեմն կանգնեք պետության կողմից, պետության համար ու ազատագրեք մեր երկիրը թուրքից: Հայաստանը թուրքին նվիրած ստահակը, հոգով հաշմանդամ վիժվածքը, մեր երեխեքի արյունը թափած ստահակն այս երկրում տեղ չունի: Թուրքը հեռանալու է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ վանկարկելով «Առանց թուրքի Հայաստան»:
Հովհաննիսյանը շեշտեց, որ իրենք բոլորը մինչև վերջին պահը կանգնելու են իրենց տեղում:
«Ես ձեզ հետ եմ, մենք բոլորս ձեզ հետ ենք վճռական մինչև վերջ»,- ասաց նա՝ հարցնելով հավաքվածներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են, ինչին հետևեց «Այո» պատասխանը: