Ամենադաժան երազում անգամ չէի պատկերացնի, որ Թուրքիան կաջակցի մեր իշխանություններին. փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ՀՀ-ի ԳՇ-ի հայտարարությունը։ Սա Թուրքիայի Հայաստանի ներքին գործերին խառնվելու արդեն բացահայտ օրինակ է։ Համեմատության համար ասեմ, որ ՌԴ-ն հայտարարել է, որ դա դաշնակից երկրի ներքին գործն է։
Ամենադաժան երազում անգամ չէի պատկերացնի, որ Թուրքիան, ի աջակցություն մեր իշխանությանը, կդատապարտի մեր բանակին: Մի խոսքով՝ բացահայտ կխառնվի մեր ներքին գործերին»։