Ընդհանուր առմամբ 3000 մարդ է եղել Հանրապետության Հրապարակում, ներառյալ՝ ոստիկաններն ու ուժայինների ներկայացուցիչները
Այսօր Հանրապետության Հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ընդհանուր առմամբ եղել է 3000 մարդ, ներառյալ՝ ոստիկաններն ու ուժային մյուս կառույցների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ համացանցում լուսանկարներ էին տարածվում, թե ինչպես են մարդկանց բերում հրապարակ: Ինչպես նաև մարզպետներին և գյուղապետերին հրահանգել էին մարդիկ բերել հանրապետության հրապարակ:
Նախարարության աշխատակիցներին ևս ստիպել են մասնակցել հանրահավաքին: