ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ Սրբազան
Քաղաքականություն

Բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին. Ավետիք Չալաբյան

Փետրվարի 25-ի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը աննախադեպ իրավիճակ ստեղծեց մեր երկրում։ Թեև վարչապետի պաշտոնից հուսահատաբար կառչած Նիկոլ Փաշինյանը փորձեց այն ներկայացնել որպես զինված հեղաշրջման փորձ, Երևանում ապրող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ որևէ հեղաշրջում, առավել ևս զինված, տեղի չի ունեցել, փողոցներում զինվորներ չկան: Կառավարության շենքը ոչ ոք չի գրոհել, և ընդհանրապես, երեկվա լարված մթնոլորտում, ոչ մի էական բռնություն չի արձանագրվել (փառք Աստծո)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: 

«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

Եթե վերլուծենք Նիկոլ Փաշինյանի կողմից Կապիտուլիացիայի խայտառակ ակտի ստորագրմանը նախորդած, և դրան հաջորդող իրադարձությունները, ապա պարզ է դառնում, որ երկար տվայտանքներից հետո պարզապես բանակի ղեկավարության համբերության բաժակը երեկ վերջնականապես լցվել է։

Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով բանակը նետվել է պատերազմի բոցերի մեջ՝ թշնամական հսկայական կոալիցիային միայնակ դեմ հանդիման, առանց դաշնակիցների, իր վրա է կրել կորուստների հիմնական բեռը (այս պատերազմում հարյուրավոր կադրային սպաներ են զոհվել և հաշմվել), նույն Փաշինյանի հրամանով ստիպված է եղել առանց կռիվ հանձնել սեփական արյան գնով պահած Քարավաճառը, Աղդամը և Քաշաթաղը, հետո էլ արդեն Փաշինյանի խայտառակ բանավոր պայմանավորվածության պատճառով ստիպված հանձնել է Սյունիքի առաջավոր պաշտպանական բնագծերը։

Եթե այդքանը բավական չէր, Փաշինյանի կողմնակիցները պարբերաբար գրոհներ էին կազմակերպում բանակի վրա, կոտրում էին զորամասերի դարպասները, ընդհուպ մինչև ներխուժեցին Պաշտպանության նախարարության տարածք, և հաշվեհարդարով էին սպառնում բանակի ղեկավարությանը։

Այս ամենը չէր կարող անվերջ շարունակվեր։ Բանակը մեր պետության ողնաշարն է, և այն պետք է զերծ պահվի ներքաղաքական գործընթացներից։ Պատերազմի ծանր բեռը տարած, մեծ կորուստներ կրած, վիթխարի ճիգերով իր մարտունակությունը այսօր վերականգնող բանակին չի կարելի անվերջ ստորացնել, չի կարելի վաստակաշատ մարտական ղեկավարներին գրիչի մի հարվածով փողոց շպրտել, ինչ է նրանց ասածի մեջ մի բառը ձեր դուրը չի եկել (իսկ երեկվանը բնավ առաջին դեպքը չի)։

Պետության ցանկացած ղեկավար Հայաստանում պետք է հիշի, որ բանակը իր առաջին և կարևորագույն հենարանն է, և եթե այդ հենարանն այլևս չկա, նա կորցնում է ղեկավար լինելու բարոյական իրավունքը։

Այս իմաստով, երեկվա բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին, որ երկիրը կապիտուլյացիայի ենթարկելուց հետո, նա կորցրել է այն ղեկավարելու բարոյական իրավունքը։

Նրա հրաժարականն են արդեն պահանջել երկրի Նախագահը, Հայ առաքելական եկեղեցին, Գիտությունների ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, բազմաթիվ քաղաքական և հասարական կազմակերպություններ։

Նրա հրաժարականն է, որ ճանապարհ կբացի երկրում նոր քաղաքական զարգացումների համար, հնարավորություն կտա ընտրողներին, շատ ավելի սթափ և առանց «թավշե» վարդագույն ակնոցների, նոր ընտրություն կատարել երկրի ապագայի վերաբերյալ։

Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մասնակցել այդ ընտրություններին, շարունակել իր դերակատարությունը երկրի քաղաքական կյանքում, նա պետք է դադարի կառչել իր այսօրվա պաշտոնից, վերջ տա սպառնալիքների լեզվով իր քաղաքական հակառակորդների հետ խոսելուն, խելամիտ պայմանավորվածության հասնի նոր ընտորւթյունների վերաբերյալ, և այնուհետև արժանապատիվ հրաժարական տա, ինչպես դա կլիներ ցանկացած ժողովրդավարական պետությունում։

Հակառակ պարագայում, խորացող ներքին հակամարտությունը կկազմաքանդի մեր պետության առանց այդ էլ խարխլված հիմքերը, և մեզ կկանգնեցնի վերջնական ազգային աղետի առջև։

Ես անկեղծ հույս ունեմ, որ մենք այդպիսի աղետից կխուսափենք, և կկարողանանք քաղաքակիրթ և սահմանդրական լուծում գտնել այս աննախադեպ ճգնաժամից դուրս գալու համար։ Բանակի ղեկավարության երեկվա հայտարարությունը, նրա զուսպ և արժանապատիվ կեցվածքը այդպիսի հնարավորություն են տալիս, և այդ հնարավորությունից բոլոր կողմերը պետք է առավելագույնս օգտվեն այսօր»,-գրել է Չալաբյանը: