ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ Սրբազան
Քաղաքականություն

Ալիևը դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևի հնչեցրած ստերին: Հաղորդագրության մեջ ամսնավորապես ասվում է.

«Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այնպիսի զավեշտալի և անլուրջ «բացահայտումներ» է արել, որոնց մեկ առ մեկ անդրադառնալը միանգամայն անիմաստ է և ժամանակի անհարկի վատնում:

Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում:

Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է
շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել:

Նա էլ հայաստանյան ներկայիս գործընկերոջ նման բանակից և ռազմարվեստից ոչ մի գիտելիք ու փորձ չունենալով՝ իրարամերժ հայտարարություններով ու ստերով զավեշտալի վիճակի մեջ է հայտնվում:

Կարճ ժամանակ առաջ էլ հայտարարում էր, թե Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, իսկ այսօր թե՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում:

Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքը» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա:

Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա:

Իսկ գուցե նույն Ալիև՞ը չէր 2016 թվականին իր կառավարության նիստում
նեղսրտած հայտարարում. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»:

Անպատախանտվությունը և ստախոսությունը ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ պատերազմում և ո՛չ էլ ցանկացած այլ պարագայում ոչ ոքի երկարաժամկետ հատվածում դեռ օգուտ չեն բերել, վնասներ՝ որքան ասես: