Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le Monde
Վազող տողեր

Բայց կա մի ճշմարտություն, որից անհնար է խուսափել. Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է. Միքայել Մինասյան

Կա մի հետաքրքիր փաստ, որը ոչ բոլորը նկատեցին. իր վերջին հարցազրույցով Սերժ Սարգսյանը շրջանառության մեջ դրեց մի բնութագրում, որը մինչև գերեզման այլևս չի ջնջվելու Նիկոլից։ Հենց այդ բառով նրան արդեն գիտեն ու սերունդները կհիշեն. կապիտուլյանտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Sուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Հետաքրքիր է բառի զորությունը։ Այն դաջվեց Նիկոլի ճակատին և մարդկանց ուղեղում։ Մարդիկ վերջապես հասկացան, որ Նիկոլը մեռել է։ Դա հասկացան բանակը, միջազգային հանրությունը և, նույնիսկ, նիկոլապաշտները։ Եվ կարևոր չէ դու պայքարո՞ւմ ես նրա դեմ, թե՞ դեռ նրա հետ հույս ես կապում, դավանո՞ւմ ես, թե՞ միջազգայնորեն սատարում. Նիկոլը քայլող դիակ է, որի տապանաքարին գրված է «կապիտուլյանտ»։

Ու բառի զորությամբ Նիկոլն ու նիկոլական կապիտուլյանտները դարձել են բորոտ։ Նրանց հետ այլևս ոչ ոք չի ցանկանում ասոցացվել, նրանց հետ գործ բռնել, նրանց պարզած ձեռքը սեղմել։ Ոչ մի պարագայում։ Ոչ մի ձևով։ Նիկոլի հետ լինելը դարձել է ամոթալի։

Ու այդ ֆոնին բանակը երեկ քայլ արեց՝ մերժելով Նիկոլին։ Ինչո՞ւ դա արեց. պատճառները շատ են, բայց հիմքում արժանապատվությունն է։ Ի՞նչ արեց Նիկոլը. փորձեց բարձրացնել խաղադրույքները և բանակի հայտարարությունը փաթեթավորել պետական հեղաշրջման վտանգով։ Այդ դեպքում ձեռքերը կբացվեին ու կկարողանար սկսել զանգվածային բռնաճնշումները։

Բայց կա մի ճշմարտություն, որից անհնար է խուսափել. Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է։ Պարզվեց, որ միակը, որն օրենքի դեմ է ու տանում է դեպի արյուն, էլի Նիկոլն է։ Եվ երեկ բանակի հանդարտությունն ու քաղաքական ուժերի հավասարակշռվածությունը Հայաստանի գործընթացները հետ բերեցին քաղաքական պայքարի դաշտ։ Համաձա՞յն եմ դրա հետ. ո՛չ։ Իմ դիրքորոշումը բազմիցս ասել եմ։ Բայց փաստն այն է, որ գործընթացները շատ քաղաքական են՝ ի հեճուկս Նիկոլի ճիգերի:

Երկրորդ փուլով Նիկոլը փորձեց սկսել ժողովրդական շարժում։ Այդտեղ էլ ցույց տվեց, որ իրականությունից կտրվել է, որովհետև անձամբ տեսավ ու նաև ցույց տվեց, որ ոչ մի ժողովրդական աջակցություն էլ չունի՝ բացի «Հայկական ժամանակից», Շիշ Բռնողից և մի քանի շշերից։ Նա չունի աջակցություն երկրում, սփյուռքում, պետական ապարատում։ Նրա հետ են 15-20 հավատարիմ մահապարտ, Սասունն ու Աբազյանը, որոնք ուղղակի ձգում են իրենց ազատության ամեն մի րոպեն: Նիկոլի հետ են առավելագույնը 300-500 մարդ, հարթակի դիմաց հենց նրանք էինք։

Նիկոլը մենակ է բառի բուն և փոխաբերական իմաստով ու նրա իշխանությունն այսօր փողոցում գցած է, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ուժ։ Բայց այն ոչ մեկին պետք չէ այս տեսքով ու այս գնով։ Ու հիմա տեղի է ունենում այն, ինչ ես ասում էի առաջին օրվանից. դա հասկացան իշխանության ձգտողները, մնաց ժողովուրդը հասկանա։ Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է։ Այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի։ Քանի չեն առաջարկում, խաչին բարձրացող չկա։

Ես լրիվ հասկանում եմ մեր ազգին. հիմա բոլորը ցանկանում են, որ Նիկոլին արագ հեռացնեն, ինչ-որ մեկը գա իշխանության, շտկի ամեն ինչ, «նիկոլի թիվը» մոռացվի, գնա։ Բայց այդպես այլևս չի լինելու։ Հնարավոր չէ պահանջել, առանց ինքնահաշվետվության։ Անցավ սխալները ներելու ու մոռանալու ժամանակը։ Ու հիմա Հայաստանի հասարակությունը պետք է առերեսվի ինքն իր հետ. ընդունի, բարձրաձայնի, որ սխալվել է ու ինքն էլ որոշի շտկել։

Անկեղծ եմ ասում. Հայաստանի վարչապետ դառնալու ցանկացողների հերթ չկա։ Ո՞վ կուզենա ղեկավարել մի երկիր, որի անվտանգային ամբողջ համակարգը ոչնչացված է, տնտեսությունը կոլապսի մեջ է, ամենաառողջ ու հեռանկարային սերունդը վերացված է, որն ունի 10000-ից ավելի նոր հաշմանդամ, տասնյակ հազարավոր փախստականներ, արցախյան անավարտ պատերազմ, անհասկանալի պայմանավորվածություններ և պետական ապարատ, որ գրեթե կազմալուծված է։

Ձեր կարծիքով սա հմայի՞չ աշխատանք է։ Ամենևին։ Նիկոլին փոխարինողը ստիպված է լինելու աշխատել օրը 20 ժամ, զրոյից կառուցել երկիր բոլոր ոլորտներում, ամոքել վերքերը, հանրային ստորացումն ու դեպրեսիան։ Նիկոլից հետո մահապարտ պիտի լինես, որ համաձայնես նրա թողած ավերակները վերակառուցել: Արդյոք կա՞ն կարող ուժեր։ Իհարկե կա՛ն։ Կհամաձայնե՞ն. միայն մեկ դեպքում՝ եթե ժողովուրդն ընդունի իր սխալը, շտկի այն և առաջարկի այդ պաշտոնը արժանիներին։

Իսկ մինչև այդ, Նիկոլի մղձավանջը շարունակվելու է։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ամեն օր բոլորս ամոթից գետինն ենք մտնելու, դավաճանների՝ ամեն սանտիմետր նոր հող ու գյուղ հանձնելուց կատաղելու ենք։ Սա չի դադարելու ոչ մի րոպե։ Կշարունակվի այնքան մինչև ժողովուրդը չորոշի։ Իր համար ու իր փոխարեն այլևս ոչ ոք չի գործելու»,-գրել է Մինասյան: