Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+
Քաղաքականություն

ՄԻՊ հայտնել է մի շարք դիրքորոշումներ՝ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է մի շարք դիրքորոշումներ՝ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Դիրքորոշումներում, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի շարք դիրքորոշումներ երկրում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝

1. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:

Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաեւ երկրի անվտանգության հիմքում:

2. Ժողովրդավարական գործընթացներն են, որ ապահովում են անհանդուրժողականության բացառում, զսպում են լարվածությունը եւ երաշխավորում են իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:

Այս օրերին առավել եւս չպետք է որեւէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:

3. Ուստի, ժողովրդավարական բոլոր հաստատություններն այս օրերին պետք է լինեն ակտիվ, պետք է բացառվի նրանց որեւէ պասիվություն կամ առավել եւս անգործություն:

4. Մեր երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սա անմիջական ժողովրդավարության հիմնարար իրավական ամրագրում է:

5. Սահմանադրության նույն հոդվածը սահմանում է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Սա նշանակում է, որ Սահմանադրությունը հռչակել է ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ որպես հիմնարար սկզբունքը:

6. Ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից է պառլամենտարիզմը, խորհրդարանը երկրում՝ մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:

7. Հատկապես պետք է նկատի ունենալ խորհրդարանի անփոխարինելի դերը բարդ ու ճգնաժամային իրավիճակներում՝ լինելով հավասարակշռող ու զսպող, առկա ելքերից լուծումներ ապահովող հաստատություն:

Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում, օրակարգային արդիական հարցերը քննարկման չեն արժանանում: Ամեն դեպքում, հանրության համար դրանք չունեն տեսանելիություն:

Ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա:

Դա ստիպում է, իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը:

8. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է նաեւ վերջին օրերի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ հավաքների դիտարկումներ:

9. Նախ, հարկ ենք համարում արձանագրել, որ խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:

Խաղաղ հավաքների ազատության նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ եւ բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձանգանքել:

10. Հատուկ եմ ընդգծում, որ խաղաղ հավաքների ազատության լիարժեք ու անվտանգ իրականացումը երաշխավորելը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

11. Այս ամենով հանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է անթույլատրելի երեւույթներ՝ վիրավորանքի ու ատելության խոսքի բարձր ծավալ: Այս վիճակն անգամ առավել բարձր ծավալով նկատվում է սոցիալական ցանցերում:

Սա խիստ մտահոգիչ է նախեւառաջ այն առումով, որ հասարակությանը տանում է բեւեռացման ու մոտեցումների ռադիկալացման:

12. Մասնավորապես, վիրավորական ու անհանդուրժողականությունը խորացնող արտահայտություններ են արձանագրվել քաղաքական իշխանությանն աջակցող հավաքի ու երթի ժամանակ, մասնավորապես՝ դրանց մասնակիցների կողմից՝ ուղղված ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցներին:

13. Նույն անթույլատրելի երեւույթներն արձանագրվել են նաեւ ընդդիմության հավաքների ու երթերի ընթացքում թե՛ մասնակիցների, թե՛ որոշ ելույթ ունեցողների կամ կազմակերպիչների կողմից գործածվող՝ վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող անթույլատրելի բառապաշար ու գործողություններ:

14. Այս առումով, խիստ դատապարտելի է այսօր Երեւանի Բաղրամյան պողոտայում անցկացվող հավաքի ժամանակ մահապատժի բեմականացված ցուցադրումը:

Առավել եւս դատապարտելի է, որ բեմականացումը ցուցադրվել է զանգվածային հավաքի ժամանակ ու այն էլ այն պայմաններում, որ հավաքը հեռարձակվել է զանգվածային լրատվության միջոցների ուղիղ եթերներով՝ թիրախում ունենալով լայն հանրությանը, այդ թվում՝ ակնհայտ է, որ դա լայն հասանելիություն էր ունենալու նաեւ երեխաների համար:

Հավաքի կազմակերպիչները պարտավոր էին նկատի ունենալ, որ նման երեւույթներն ակնհայտ են ասոցացվում բռնության հետ, ստեղծում են բռնությունն արդարացնելու տպավորություն եւ ակնհայտորեն չեն բխում հավաքի խաղաղ նպատակներից ու առարկայից, ուստի չեն կարող որէեւ պարագայում թույլատրելի լինել, այն էլ այս լարված օրերին ու միայն նպաստում են լարվածության աճին (կոնկրետ սույն հայտարարության նպատակը ստեղծագործության ազատության սահմանների քննարկումը չէ):

15. Ուստի, հավաքների կազմակերպիչներն՝ անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսեւորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը եւ բացառվի որեւէ տեսակի լարվածության տանող երեւույթ:

Պետք է նկատի ունենալ, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:

16. Մեր երկրում բոլոր գործընթացները պետք է ընթանան բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկամամբ բացառիկ հարգանքի ու համերաշխության պայմաններում»։