NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 10-ից հետո մեզանից շատերը ժամանակ առ ժամանակ որոշում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի խոսելու ժամանակը, և որքան հետպատերազմյան անվտանգային սպառնալիքները սրվում էին, երկրի դիմադրողականությունը գնալով թուլանում էր, այնքան ԳՇ պետին ուղղված չլռելու պահանջները խստանում էին, դառնում ավելի կտրուկ:

Ոմանք նույնիսկ պահանջողից վերածվեցին մեղադրողի, ինքնասպանության կոչ անողի… Մի ոչ մեծ հատված էլ, համաձայն չլինելով գեներալի լռության հետ, շարունակում էր պաշտպանել՝ հասկանալով, որ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ կառավարման ղեկին չլինելուց բանակի համար շատ ավելի վատ է լինելու՝ աչքի տակ ունենալով Պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայիս ղեկավարությանը:

Խոսելու և Նիկոլ Փաշինյանին դեմ կանգնելու պահանջները, անշուշտ, արդարացի էին: Իսկ Օնիկ Գասպարյանն իրեն «պարտադրվող» ժամանակում չխոսելը, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չպահանջելը դիտարկում էր բանակը ներքաղաքական զարգացումներից հեռու պահելու տրամաբանության մեջ:

Նա տիպիկ զինվորական է և բանակի քաղաքականացման հարցում կտրուկ վերաբերմունք ունի: Երկրորդ՝ զինվորականը սովոր է հաշվարկներ անել այս կամ այն քայլն անելուց առաջ, համենայնդեպս, իր դեպքում այդպես է, երրորդ՝ ոչ մեկը գեներալի որոշման վրա չի կարող ազդել, կամ համոզել նրան անել մի բան, որին ինքը չի ուզում գնալ այդ պահին:

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ երեկվա հայտարարությանը, որով Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ մի շարք գեներալներ և ԳՇ վարչությունների ղեկավարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, ապա այն, վստահաբար, երկսր ծանրութեթև արված, հասունացած, հաշվարկված որոշում էր, իսկ պատճառը՝ բանակի լինելիությանն ուղղված իշխանությունների գործողություններն են, ինչի մասին նշվում է ԳՇ տարածած հայտարարության մեջ. «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:

Բանակի օրվա առթիվ իր ուղերձում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն քննադատողներին, իրենց հանդեպ հավատքը կորցրածներին, բացահայտ վիրավորողներին խոստացել էր, որ «Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը, որ մեր տան դարպասների մոտ կանգնած թշնամու ոտնձգությունները կասեցնելու են, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»: Իշխանություններին իր այս ուղերձով Օնիկ Գասպարյանը զգուշացում-մեսիջ էր ուղարկել՝ անզիջում պայքար են մղելու ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

Փաշինյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սա լուրջ չընդունեցին, և շարունակեցին տարաբնույթ ակցիաներ կազմակերպել ՊՆ-ի դիմաց՝ անհետ կորածների հարցում միայն ԳՇ-ին մեղադրելու, Արցախ արձակուրդ եկած զինվորներին չզորակոչելու, և այլն: Եվ այս ամենի համատեքստում զորամասերում անկարգուկանոն դեպքերը հաճախակիացան, սպաների վարկաբեկումները, ինչը կադրային փորձառու և խիստ զինվորական Օնիկ Գասպարյանը չէր կարող երկար հանդուրժել. Արցախ չզորակոչելը, բնավ, նրա սրտով չէ, զորամասերում բեմադրվող և ստեղծվող ոչկարգուկանոնին նա կտրականապես դեմ է, պատերազմից փախածներին, զինծառայողների, սպաների ճանապարհը կտրողներին պատերազմի օրենքով չպատժելուն՝ ևս:

Օնիկ Գասպարյանը, ով 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակված բանակի արդիականացման 2018-2025թթ. նոր յոթնամյա ծրագրի վրա է աշխատել, ըստ էության, չէր կարող հանդուրժել առանց իրեն Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան քննարկումները բանակի ապագայի հետ կապված, բանակում կառավարման մոդելի փոփոխման փորձերը:

Այսինքն՝ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ մի «վտանգավոր ծիծաղի» պատճառով պաշտոնազրկումն ընդամենը առիթ էր՝ իշխանությունների «երեսին շպրտելու» կուտակվածը: Թե ինչ կլինի հետո, ժամանակը ցույց կտա, մի բան պարզ է՝ պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի մի կողմում «դնել» Օնիկ Գասպարյանին, իսկ մյուս կողմում՝ իրեն, իր «չարդարացված» վստահությունը, դա այդպես չէ՝ սա երկու իջևանցիների անձնական կռիվ չէ: Սա հանուն բանակի և բանակի դեմ կռիվ է:

Սահմանադրության 14-րդ հոդվածում նշվում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Եվ սրան խոչընդոտելը ոչ այլ ինչ է, քան պետությանը դեմ գնալ:

Իսկ ԳՇ հայտարարությունը ո՛չ քաղաքական հայտարարություն է, ո՛չ էլ ռազմական հեղաշրջման փորձ, այլ սահմանադրորեն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կատարելու իրավունքի պայքար, որից այդքան ջղաձգվում է նաև Փաշինյանի գործընկերը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ասելով, որ «Հայաստանը չպետք է բանակ ունենա, որ չեն կարող թույլ տալ, որ իրենց համար նորից սպառնալիք առաջանա»:

Իսկ Հայաստանը կարող է ուժեղ բանակ ունենալ, չնայած, որ պատերազմի զոհերի 80 տոկոսը բաժին է ընկնում բանակին, որոնց մեջ փորձառու սպաներ և հրամանատարներ կային: Մենք սովոր ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել, այդ թվում՝ գրոհիչ խմբերի ստեղծման տարբերակով, ինչի փորձ Օնիկ Գասպարյանն արել է, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Հ.Գ. Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ, ադրբեջանական բանակի «վերաձևակերպման» շուրջ քննարկումներ են սկսվել. Ադրբեջանի նախագահը, ով դեմ է արտահայտվել Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացմանը, հայտարարել է՝ Ադրբեջանում փորձելու են ստեղծել թուրքական բանակի փոքր մոդել: Իսկ մենք ջանասիրաբար շարունակում ենք խզել ՊԲ-ՀՀ ԶՈՒ բարակացած կապը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: