Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+
Քաղաքականություն

Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել վարչապետի առաջարկությամբ ԶՈւ-ի շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն. Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է.

«Արդյո՞ք Հանրապետության նախագահն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն

Հանրապետության նախագահի լիազորությունները, այդ թվում՝ պաշտոններում նշանակելու և այդ պաշտոններից ազատելու, սահմանվում են Սահմանադրությամբ։

Բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել որևէ կոնկրետ լիազորություն, ապա այն չի կարող վերապահվել կամ առաջարկվել որևէ այլ իրավական ակտով, այդ թվում՝ օրենքով (այս պնդումը բխում է նաեւ Աահմանադրության 6-րդ հոդվածից):

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ չնախատեսված գործառույթի, գործողության իրականացումը հակասահմանադրական է եւ կարող է գնահատվել որպես Սահմանադրության կոպիտ խախտում, իսկ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրության կոպիտ խախտումը Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք է։

Այսպիսով՝ Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին:

Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով:

Այսինքն, զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ունի առանձին սահմանադրաիրավական կարգավիճակ։

Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքներ» գլխում ամրագրված է ՀՀ զինված ուժերի սահմանադրական առաքելությունը, այն է՝ ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը (Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ելնելով զինված ուժերի սահմանադրական առաքելության կարևորությունից՝ սահմանադրական մակարդակով հստակ ամրագրված է, թե ով է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը. Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։

Ելնելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սահմանադրական կարգավիճակից, սահմանադիրը զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմից (Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից) առանձնացրել և հատուկ կարգավորում է նախատեսել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասով։

Սահմանադիրը՝ հստակ սահմանելով, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով, ընդգծել է, որ՝ թե՛ վարչապետին, թե՛ Հանրապետության նախագահին վերապահված է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ՄԻԱՅՆ պաշտոնում նշանակելու լիազորություն։

Այսինքն՝ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին չի վերապահել վարչապետի առաջարկությամբ զինված ուժերի շտաբի պետին պաշտոնից ազատելու լիազորություն։

Նման կարգավորումը բխում է ինչպես զինված ուժերի սահմանադրական առաքելությունից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի սահմանադրական կարգավիճակից և նպատակ ունի երաշխավորելու, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր լիազորություններն իրականացնի առանց որևէ քաղաքական կաշկանդվածության և որևէ կերպ նրա պաշտոնավարումը կախված չլինի իշխող քաղաքական ուժի հայեցողությունից, քաղաքական ուժերի հարաբերակցությունից և դրանց հնարավոր վերադասավորումներից։

Հարկ է նկատել, որ «Պաշտպանության մասին» օրենքով ևս՝ ոչ վարչապետին է վերապահված Հանրապետության նախագահին զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկություն ներկայացնելու լիազորություն, ոչ էլ՝ կարգավորված են Հանրապետության նախագահի կողմից նման առաջարկ ստանալու դեպքում համապատասխան որոշում կայացնելու հետ կապված հարաբերությունները, ինչը, բնականաբար, բխում է սահմանադրական կարգավորումներից։

Հարկ է նշել, որ վերոնշյալը Սահմանադրությամբ ամրագրված միակ կարգավորումը չէ, որ Հանրապետության նախագահին վերապահելով կոնկրետ պաշտոնում նշանակելու լիազորություն՝ չի վերապահել այդ պաշտոնից ազատելու լիազորություն։

Մասնավորապես, Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ սահմանված հիմքով (կարգով) նշանակում է Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահներին, սակայն, չունի այդ պաշտոններից նրանց ազատելու լիազորություն։

Կամ Հանրապետության նախագահին վերապահված է Սահմանադրության 138-րդ հոդվածով սահմանված հիմքով (կարգով) պաշտոնատար անձանց միայն ժամանակավոր նշանակում կատարելու լիազորություն, առանց ազատելու լիազորության։

Այսպիսով, վերոգրյալից բխում է, որ Հանրապետության նախագահը չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն և, հետևաբար, չի կարող ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնիզ ազատելու վերաբերյալ հրամանագիրը։

Հետեաբար՝ Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահն իր առարկություններով պարտավոր է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագրի նախագիծը՝ հիմնավորելով դրա հակասահմանադրականությունը»,- գրել է Մելոյանը։