«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն Խաչատուրյան
Տնտեսություն

Փաշինյանի գործիքը դառնալու տհաճ արվեստը. «Սպայկա»-ի սեփականատիրոջ ամոթալի օրինակով

2018 թվականից սկսած, հետհեղափոխական Հայաստանում իրավապահները մեկը մյուսի ետևից, իրար հերթ չտալով, գնում էին երկրի «ամենախոշոր ձկների» հետևից՝ քրեական գործեր կախելով նրանց գլխին: Ավելի քան պարզ էր, թե ինչու: Մի մասին քաղաքական առումով էր պետք չեզոքացնել, ենթարկեցնել, մյուսներից ընդամենը փող էր պետք:

Եվ հենց այդ ժամանակից էլ պղտոր ջուրը սկսեց պարզվել. աղբը սկսեց բարձրանալ ջրի երես, իսկ ավելի սկզբունքայինները տեղի չտվեցին:

Եվ այսպես, 2019 թվականի ապրիլի 5-ին, ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան: Դատարանն այն բավարարեց ապրիլի 8-ին:

ՊԵԿ-ը պնդում էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող այս խոշոր ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելով 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը: Ընկերությունը չէր ընդունում մեղադրանքը:

Մեկ ամիս էլ չանցավ, և մայիսի 4-ին պարզ դարձավ, որ դրա նախորդ օրը ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը Գլխավոր դատախազության որոշմամբ ազատ է արձակվել: Այլ խոսքով՝ 25 օր պահանջվեց իշխանություններից «կոտրել» Ղազարյանին:

ՊԵԿ-ն իր հերթին հայտնեց, որ վերացել են «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է մեկ միլիարդ դրամ գումար, որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Դավիթ Ղազարյանն ու նրա հետ կապվող 7 մլրդ դրամի վնասը լայն հանրության համար հերթական հիշողություն դարձան:

«Սպայկա»-ի՝ երեխեքի արևով երդվող, միակ սեփականատեր Ղազարյանի անունը մամուլ վերադարձավ միայն վերջերս՝ նոյեմբերի 23-ին, երբ նա արդեն հետպատերազմական Հայաստանում գնացել էր գլուխ խոնարհելու և հավանաբար նաև սեղմելու Գերագույն գլխավոր կապիտուլյանտի ձեռքը: Այդ ընդունելությանը, հիշենք, մասնակցում էր նաև Menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը, ով այդ հանդիպումից ընդամենը 3 օր անց նշանակվեց Էկոնոմիկայի նախարար:

Այստեղ մի փոքր կանգ առնենք ու ընթերցողին հիշեցնենք Քերոբյանի մի գրառում հենց «Սպայկա»-ի ու հենց Ղազարյանի մասին, որտեղ Քերոբյանը, որպես ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի լուծում, առաջարկում էր ««Սպայկա»-ին տրված արտոնությունները դարձնել բաժնեմաս, արագ միջնորդել, որ վարկային միջոցները գան ու դառնան լոլիկ ու 500 աշխատատեղը դարձնել 1500»։ Քերոբյանը ոչ այնքան թաքուցյալ կերպով նաև մեղադրում էր Ղազարյանին, որ նա հարկերը վճարել է «համապատասխան կաբինետներում» (գրառումն ամբողջությամբ՝ ստորև ներկայացված ֆոտոշարքում):


Հատված Քերոբյանի գրառումից

Ինչևէ: Եթե հիմա ամեն ինչ իդեալական է, և «Սպայկա» ընկերությունը հարկերը «համապատասխան կաբինետներում» չի վճարում, ապա ինչպես է ստացվել, որ Ղազարյան Դավիթը հայտնվել է սամվելալեքսանյանների, խաչատուրսուքիասյանների ու վահանքերոբյանների հետ նույն ցուցակում:

Եթե Ղազարյանն իսկապես օրինական հարկատու է, և «համապատասխան կաբինետներում նստողներին» չի վճարում, ապա ինչո՞ւ էր լծվել պատերազմի զոհերի դիակները թաքցնելու իշխանության մեծագույն պղծությանը՝ տրամադրելով ընկերության սառնարանները և լռելով միաժամանակ: Ինչո՞ւ էր և ինչու է սսկվել ու որպես ազնիվ մեկը իշխանությունների «աչքը չի հանում», թե՝ ախր ինչո՞ւ եք թաքցնում: Ախր այսքան դիակ միայն իմ ընկերության սառնարաններն են տեղափոխել: Ի դեպ, արդեն պատերազմի սկզբի օրերից մինչև բոլորովին վերջերս:

Ինքն էլ ականատես է, ինքն էլ փաստեր ունի և կարող է խոսել: Չի խոսում, ուրեմն «իր աչքը արդեն հանել են»՝ հակառակ կողմից: 

Եթե Ղազարյանը «համապատասխան կաբինետներում նստողներին» չի վճարում, էլ ինչո՞ւ է ինքը, որոշ տեղեկություններով, նաև իր աշխատակիցներին, քարշ գալիս ու քարշ տալիս կապիտուլյանտի հետևից Երևանի փողոցներում՝ պարբերաբար լսելով «Նիկոլ, դավաճան» վանկարկումները, որն անուղղակիորեն վերաբերում է այդտեղով քայլող բոլոր «խոշոր ձկներին»: Մնացածը ենթականեր են. նրանց կարող են սպառնալ, պարտադրել, վճարել, կամ պարզապես նույն համոզմունքն ունենալ Փաշինյանի հետ և այլն: Նախկին ընդդիմադիր կեցվածք ունեցող Ղազարյանը, սակայն, որն այն ժամանակ կարծում էր, թե «ՊԵԿ-ն ուզում է կտրել «Սպայկա»-ի վիզը», չէր կարող «հենց այնպես», «առանց համապատասխան կաբինետներում վճարելու», գնալ իր վիզը կտրել ցանկացող իշխանության հետևից: Բայց գնում է: Ուրեմն «վիզն էլ են կտրել»:

Եթե դրան էլ ավելացնենք մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի նիստում առաջարկել է Թուրքիայի հետ սահմանի վերաբացումից հետո Թուրքիայից խոշոր ծավալների ուղիղ ներկրումները թույլ տալ միայն բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությանը, ապա պատկերն ամբողջական կլինի: 

Իսկ մեր հանրությունն օլիգարխներից, նախկիններից ու վատ բարքերի վերադարձից է վախենում: Ղազարյանը, ի թիվս վերը թվարկված գործարարների, պակա՞ս պատվազրկվելու խայտառակ օրինակ է...

NEWSPRESS.am