Արցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով
Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ այն քողարկելու նպատակով:
Նշենք, որ վերջերս տեղեկություն տարածվեց, որ ադրեջանցիները պահանջել են ապամոնտաժել Հայաստանի ազգային հերոսի արձանը:
Ըստ տեղեկությունների՝ մեծ աղմուկից խուսափելու համար, Արցախի իշխանությունները ադրբեջանցիների հետ պայմանավորվել են քողարկել արձանը, քանի որ ապամոնտաժման խոսակցությունները լուրջ ընդվզում առաջացրեցին հանրության շրջանում:
Նշենք, որ Նժդեհի կիսանդրին այս տարվա հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում: Այս մասին գրում են տելեգրամյան ալիքները:
