«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն Խաչատուրյան

Արտառոց բան չկա․ Լոռու մարզպետը՝ բուշլատով զորամաս գնալու և իր խորհրդականի հայտնի ձայնագրության մասին

Օրերս, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շատբի հայտնի հայտարարությունից հետո, որով վարչապետի հրաժարականի պահանջ է ներկայացվել, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, տեսել են 3-րդ բանակային կորպուսի N զորամասում՝ զինվորական բուշլատով։ Մեր տեղեկություններով` Արամ Խաչատրյանը զորամաս գնացել է ոչ իր ծառայողական մեքենայով։ Կասկածներ կար, որ նա չի ցանկացել իր այցին պաշտոնական երանգ տալ և նկատելի լինել։ Սակայն նրան ֆիքսել են։

Իսկ զորամասում Արամ Խաչատրյանին թույլ չեն տվել մտնել ներս, բայց նա այնտեղ հանդիպել է զինծառայողների։

NEWSPRESS․am-ը փորձեց ճշտել, թե ինչ նպատակով է մարզպետն այցելել զորամաս և ինչո՞ւ է եղել զինվորական համազգեստով։ 

—Ուրիշ բան չկա, եղանակային պայմանների հետ է պայմանավորված։

Ներեցեք, դուք ցուրտ եղանականերին միշտ բուշլատո՞վ եք աշխատանքի գնում, այլ վերանշոր չունե՞ք։

-Եթե պետք է այդ ոճի մեջ հարց տաք, ավելի լավ է չխոսենք։

Ոչ, պարզապես հետաքրքիր էր, ինչո՞ւ եք բուշլատով եղել և ինչո՞ւ եք հենց ԳՇ կազմի հայտարարությունից հետո այցելել զորամաս։

-Ես միշտ այդ զորամաս չեմ այցելում։ Գնացել էի իմ ընկերներին այցելելու։ Ես քանի տարի այդ զորամասում եմ ծառայել։ Մուտք չեմ արել (նկատի ունի դարբասներից ներս չի մտել-խմբ․)։ Բուշլատն էլ ընկերներիցս մեկը տվեց։ Իմ տաք վերնաշորը աշխատանքային սենյակում էի թողել, չէի պատկերացնում, որ ցուրտ կլինի։ Տվեցին հագա, էլի վերադարձրեցի։ Արտառոց բան չկա։

Իսկ Ձեր ընկերներին ԳՇ կազմի հայտարարության հետ կապված որևէ հրահանգ, կարգադրություն կամ խնդրանք եղա՞վ Ձեր կողմից։

-Ոչ, ոչ մենք տարբեր հարցեր ենք քննարկել, բայց այցս Գենշտաբի հայտարարության հետ որևէ կապ չուներ։ 

Իսկ այսօր մասնակցելո՞ւ եք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին։

-Միանշանակ մասնակցելու եմ

Նախատեսո՞ւմ եք Ձեզ հետ մարդկանց տանել։

-Ոչ, ես միայնակ, որպես քաղաքացի մասնակցելու եմ, իսկ իմ հետ ո՞վ կգա՝ չգիտեմ։

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք, Ձեր խորհրդական Արմեն Հարությունյանի ձայնագրությունը, որտեղ նա խոստովանում է, որ զանգահարում է մարդկանց՝ նրանց տեղափոխումը Երևան կազմակերպելու համար։

-Ես հրապարակային կոչ եմ արել լոռեցիներին, մեր համաքաղաքացիներին՝ գալ հանրահավաքին։ Արմեն Հարությունյանն էլ մեր աշխատակիցն է, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչն է և կան մարդիկ, որ զանգահարում են իրեն ու ասում, որ ցանկություն ունեն գալ հանրահավաքի և տեխնիկական հարցեր են ճշտում։ Այնպես որ, որևիցե պարտադրանք այսօր գիտեք, որ չի կարող լինել։ Ով ցանկություն ունի՝ կարող է գալ հանրահավաքի։ Կան մարդիկ, որ մեզ քննադատում են, բայց կարող եք, դուք էլ համոզվել, որ ոչ մեկին ոչ աշխատանքից են ազատում, ոչ էլ պարտադրում են։ Դա իրենց կամարտահայտությունն է։

Բայց Արմեն Հարությունյանն ասել է, որ ոչ թե իրեն են զանգահարում, այլ ինքն է զանգահարում, իսկ այս պահին էլ զբաղվում է դպրոցների հարցով։

-Ձայնագրության մեջ նման բան չկա, որ ինքն ասի՝ զանգում է։

Ասում է՝ «աշխատել ենք՝ զանգերով, խոսք են տվել, որ գան» և զբաղվում ենք դպրոցների հարցով։

-Չէ՛, դպրոցների հարցով ինքը չի զբաղվում, իսկ մնացածը, մեր կուսակցության անդամները կազմակերպչական աշխատանքներ են տանում ու ես որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Իսկ դպրոցներին ինքը չի զանգում․ կարող է դպրոցներից իրեն զանգեն ու ցանկություն հայտնեն գալու։ Իսկ աշխատանքային ժամից հետո իրենց իրավունքն է գալ հանրահավաքի։ Արտառոց բան չկա։

Պարո՛ն Խաչատրյան, Դուք նախկին իշխանության օրոք եղել եք Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամ։ Նման հարցերում միշտ ընդդիմախոսել եք։ Ինպե՞ս կվերաբերվեիք զանգերի հետ կապված այս պատմությանը, եթե դա աներ նախկին իշխանությունը ու Դուք լինեիք ընդդիմախոս։

-Դուք ճիշտ եք, եղել եմ ընդդիմախոս, կխնդրեի բացեիք արխիվային տեսանյութերն այն ժամանակվա և Ձեր հարցի պատասխանը կգտնեիք։

Այսինքն, ուզում եք ասել, որ դա ճիշտ չէ, և այն ժամանակ դրա համար կընդդիմախոսեի՞ք։

-Ես ի՞նչ նկատի ունեմ, ամեն բամբասանքի և չճշտված ինֆորմացիաներ չեմ մեկնաբանում և դրա հետևից չեմ գնում (նկատի ունի ձայնագրությունը-խմբ․)։ Ես պետք է բազմակողմանի ուսումնասիրեմ ու նոր մեկնաբանեմ։ Ինչ-որ փողոցային խոսակցությունների և մոնիպուլիացիաների հետ կապված ես այն ժամանակ էլ ինձ թույլ չեմ տվել եզրակացություններ անել։

 

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը