Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+

Փաշինյանը վերջին օրերին իր համար նոր կարգախոս է գտել, որը հաճախ է կրկնում՝ «Վերջ թավիշին». Վահե Հովհաննիսյան

Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց. զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Հաշվել, թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։

Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։

Փաշինյանն ասելիք չուներ, ցաքուցրիվ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում և չէր առաջարկում։ Երեկ նա մարդկայնորեն արձանագրեց իր սնանկությունը. իշխանության գալուց 2.5 տարի հետո վարչական ռեսուրսով բերովի մարտի 1-ի հանրահավաք-երթ անել, սեփական դեֆոլտի արձանագրումն է։

Իսկ իրավիճակը փակուղային է։ Պետական համակարգը չի աշխատում, Երևանի կենտրոնը պարալիզացված է, հիմնական փողոցը դարձել է վրանային քաղաք։ Իշխանությունը չգիտի՝ ինչ անել։ Բանակը հայտարարել է, որ այս իշխանությունը երկիրը հասցրել է կործանման եզրին։ Աննախադեպ վիճակ է ստեղծվել՝ բանակը, նախագահը, Վեհափառը, Ակադեմիան, Մայր բուհը, բազմաթիվ այլ բուհեր, սփյուռքի կառույցները, ռուսահայ բիզնես էլիտան, տասնյակ կուսակցություններ, հարյուրավոր Հկ-ներ, մտավորականությունը, հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։ Իսկ կառավարության ղեկավարը չի հեռանում, բայց և՝ չի առաջարկում ոչ մի ծրագիր՝ քաղաքական լուծումներով իրավիճակի լիցքաթափման։

Խնդիրն այն է, որ Փաշինյանը չի կարող ամեն օր վարչական ռեսուրսով հանրահավաք անել, չի կարող ամեն օր ողջ պետական համակարգը գործից կտրել և բերել հրապարակ։ Ինքը սա փայլուն հասկանում է։ Իսկ ընդդիմությունն ունի մոտիվացված 15-20 հազար, որն ամեն օր կարող է դուրս գալ փողոց։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Պետությունը չի կարող գոյատևել հանրահավաքներով։

Այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Սա չի կարող շատ երկար շարունակվել։ Հետպատերազմյան վիրավոր երկիրը չի կարող երկար մնալ չաշխատող վիճակում. անվտանգություն, տնտեսություն, գերիներ, բանակցություններ, բանակի վերազինում-վերակազմավորում, սահմաններ... ինչպե՞ս պետք է այս ամենը արվի։

Բաղրամյան պողոտան

Հայաստանի ամենակարևոր կետն այսօր Բաղրամյան պողոտան է։ Եվ երեկ արձանագրված ամենակարևոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի օրակարգը և զարգացումների տրամաբանությունը որոշվում է Բաղրամյան պողոտայում։ Այն պողոտայում գտնվող երեք ինստիտուտներն առաջիկայում գտնելու են լուծումներ՝ պետությունը կոլապսի չտանելու համար.

Նախագահի նստավայր։ Առ այս պահը Արմեն Սարգսյանը կատարում է զուսպ և հավասարակշռված քայլեր, և իր երեկվա հայտարարության մեջ ֆիքսել է, որ նախագահը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին, տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծուներ գտնելու նպատակով։

Ազգային Ժողով։ Առ այս պահը ԱԺ մեծամասնությունն իրեն դրսևորում է բացարձակ անպատասխանատու, որպես պետության տակ դրված ռումբ։ Բայց դրա լիմիտը սպառվում է. Կամ կլինեն վերաիմաստավորումներ, կամ ժողովուրդը կապացուցի, որ այս ԱԺ-ն արդեն ժողովրդինը չէ։ Ուսապարկը չի գիտակցում սահմանադրությամբ իր դերը, իսկ դա նշանակում է, որ մոտ է այն օրը, երբ մեկն ու մեկը կհայտարարի. «Պահակախումբը հոգնել է»։

Ընդդիմություն։ Երեկ պարզ դարձավ հետևյալը. ընդդիմությունը ստացել է լիակատար նախաձեռնություն, և նրա որակից ու որոշումներից է մեծապես կախված հետագա ընթացքը։ Կամ արվում են անհրաժեշտ հետևություններ՝ բովանդակային, որակական, կազմակերպչական, ռեսուրսային և այլն, ու հաշված շաբաթների ընթացքում Հայաստանում լինում է նոր իշխանություն, կամ սկսվում է հիասթափության փուլը այս հարթակից, շատերի մոտ ավարտվելու է բարոյական պատասխանատվության պահը՝17-ի կամ 6 –ի կամ մի այլ թվով ձևաչափի հանդեպ։ Ու արագ կհայտնվեն նոր մարդիկ, նոր հարթակներ, ու կլինի նոր պրոցես։

Բարդ օրվա շարունակությունը

Խնդիրը մտնում է տեխնիկական լուծումների փուլ։ Փաշինյանը հասկացել է, որ այսպես այլևս չի կարողանալու կառավարել։ Հոկտեմբերին սահմանադրական փոփոխություններ, հրապարակային կաշառքի էժան փորձ նախագահին, նորից արտահերթի թեմա, իբր կոնսուլտացիաներ, ռեպրեսիաների սպառնալիքներ՝ դրանք դատարկ խոսքեր են։

Նա հրապարակային բլեֆերի է գնում, բայց տագնապն օր օրի ուժեղանում է, պետական կոլապսը դառնում է ակնառու։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը չի գտնում իր մեջ նկատելի որակական և կազմակերպչական անհրաժեշտ ռեսուրսներ։ Երեկվա բարդ ու կարևոր օրվանից հետո այսօր պրոցեսը չտեղափոխել ԱԺ, որտեղ կա 2 ընդդիմադիր մեծ խմբակցություն, օրը չսկսել ԱԺ-ի դիմաց մեծ հավաքով, երբ ունես մոբիլ ու մոտիվացված հազարավոր համախոհներ՝ անկեղծ դժվար է հասկանալ։

Մի բան հստակ է՝ իրավիճակը պահանջում է քաղաքական լուծում։ Հաղթել բանակին և հաղթել շաբաթներով փողոցում կանգնած մոտիվացված տասնյակ հազարներին՝ հնարավոր չէ։ Պետք է գտնել լուծումներ։

Եվ վերջում մի նկատառում. Փաշինյանը վերջին օրերին իր համար նոր կարգախոս է գտել՝ «վերջ թավիշին», և հաճախ է այն կրկնում։ Ես չգիտեմ, թե ով է նրա խորհրդատուն, բայց, կարծում եմ, դա լավ բանի չի բերի։ Կա մի հետաքրքիր պատմություն, որը քչերը գիտեն՝ թե ինչպես ծնվեց և ով պնդեցչարաբաստիկ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը.ինչպես գիտենք՝ դա վերջացավ ողբերգությամբ։ «Վերջ թավիշին»-ը դրա նման մի բան է, երբ դա ասում ես, քո դեմ արմատական տրամադրությունները կտրուկ սրվում են՝ նման մթնոլորտում, աճող ագրեսիայի պայմաններում, փողոցում տասնյակ հազարավորների առկայության պայմաններում և թարմ Եռաբլուրի պարագայում նման բան չեն ասում։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ Փաշինյանին պետք է տալ պետական մակարդակով երաշխիքներ՝ խաղաղ և արագ հեռանալու դեպքում։ Ի դեպ, ինձ հետ շատ շատերը համաձայն չեն»,-գրել է Հովհաննիսյանը: