Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»

Խարբերդի մանկատանը լուրջ խնդիրներ կան. ՄԻՊ-ն ահազանգում է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և արձանագրել համակարգային լուրջ խնդիրներ.

«Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։

Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝

Հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը: Ուստի, գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցներ.

Փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների (օրինակ` հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա:

Մինչդեռ, անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան և ֆիզիկական առողջության արձանագրված դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր և հետևողական իրականացված աշխատանքի արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր և անխոչընդոտ ապահովման համար.

Երաշխավորվում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.

Սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց: Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որևէ սանի այս կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ:

Արդյունքում, սաների խմբերը գործնականում ձևավորվում են հիմնականում սաների առօրյա խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոտեցմամբ, այլ ոչ յուրաքանչյուր սանի զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանց իրացմանը նպաստելու նկատառումներով:

Նշված չափորոշիչների և դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է նաև հաստատության տնօրինության աշխատանքը.

Բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռք բերումը:

Ուստի, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ և ինքնուրույն կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում բարձրաձայնվել է նաև չափահաս սաների, հաստատության աշխատակիցների և տնօրենի կողմից.

Որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.

Չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝ երեխայի խնամք և իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում արական և իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի ապահովում նրանց կենսակերպին և կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների տարիքային, վարքագծային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

Առավել ևս պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:

Սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա.

Հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս խնդիրը և փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել առաջարկներ և ուղարկվել պետական իրավասու մարմնին:

Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ, պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝


Սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր (բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ), ինչը կարևոր ազդեցություն է ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից.

Սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական խնդիրները լուծվում են նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ.

Հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների, օրինակ, ստեղծագործական, արհեստագործական և այլն, ինչպես նաև մասնագիտական հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով.

Չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների սղությանը՝ սաների խնամքի և հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների և միջոցների չբավարարող քանակը ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության համագործակցության արդյունքում»: