NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Պետության բովանդակությունն ու հակապետականության ձևը․ կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանը՝ որպես պետություն ու պետականություն, այսօր ապրում է նորանկախ շրջանի ամենակենսական փորձությունը, որը ոչ թե ընթացիկ, սովորական, այլ լինելիության աստիճանի փորձություն է։ 44-օրյա պատերազմն այդ փորձության խտացված արտահայտությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը։

Հաջորդած ամիսները ցույց տվեցին, որ նոր փորձությունները դեռ առջեւում են, մենք դրանցում ապրում ենք հիմա, հենց այս օրերին։ Պետությունը՝ որպես ինստիտուցիա, գրեթե ամբողջությամբ կազմաքանդված է։ Այն պահպանելու, ըստ էության, վերջին փորձն արել են Զինված ուժերը, որոնք, փաստորեն, պետությունն ու պետականությունը պաշտպանում են գործող իշխանությունից։ Սա, իհարկե, նոնսենս է, բայց որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանը պետք է զերծ լիներ պատմական ու քաղաքական նոնսենսներից։

Այո, Հայաստանում այսօր գործում է իշխանություն, որից, բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, պետք է պաշտպանել պետությունն ու պետականությունը։ Իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատերազմ է հայտարարել պետությանը, եւ հիմա մենք ականատեսն ենք դիրքային պայքարի՝ կա՛մ կհաղթի Նիկոլ Փաշինյանը, կա՛մ պետությունը։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ պետությանը պատերազմ հայտարարած խմբակն իր պայքարը կառուցում է իրավական ու սահմանադրական ֆորմալիզմի վրա՝ հղում անելով Սահմանադրության այսինչ հոդվածին ու այնինչ օրենքի այնինչ պարբերությանը։

Շատերն ընկնում են Նիկոլ Փաշինյանի հյուսած այդ սարդոստայնը՝ մտնելով իրավական ու սահմանադրական բանավեճերի մեջ՝ այն, ինչ անհրաժեշտ է իշխանությանը։ Զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը, բայց շատերն այսօր քննարկում են, թե Սահմանադրության հատկապես որ պարագրաֆի համաձայն կարձանագրվի պետության վախճանը։ Այսինքն՝ կա բովանդակության ու ձեւի հակադրություն, մի կողմում՝ պետականության բովանդակությունն է, մյուս կողմում՝ դրա դեմ մղվող պատերազմի «սահմանադրականությունը»։

Բովանդակությունը՝ անկախ բոլոր թերություններից ու արատներից, այդուհանդերձ հայկական է ու հայկականությունն է, ձևը՝ ֆորմալիզմը, ստորակետի ճշտությամբ համընկնում է թուրքական հետախուզության իմպերատիվներին ու նպատակներին, որովհետեւ ֆորմալիզմի քողի տակ կատարվողի վերջնարդյունքը լինելու է հայկական պետականության կորուստը։

Այդ գործընթացը սկսվել է վաղուց, այսօր խաղարկվում է սոսկ վերջին արարը։ Պետության գոյության ամենակարեւոր երաշխիքներից մեկը՝ քաղաքացիականությունը, վերացվել է շատ ավելի վաղ, այսօր մնացել են այն քիչ թվով ինստիտուտները, որոնք դեռեւս պայքարում են պետության պահպանման համար։

Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի հաղթանակած դուրս գալ նաեւ բանակի դեմ պայքարում, ապա պետության քայքայումն ավելի արագանալու է։ Շատերի համար, սակայն, կարեւոր է ոչ թե՝ այդ փաստն ինքնին, այլ այն, որ դա տեղի ունենա բացառապես «օրենքի ու սահմանադրականության շրջանակներում»։ Հիրավի բացառիկ իրավական պետություն է Հայաստանը։ Առայժմ պետություն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: