NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Նիկոլ Փաշինյանի «ռենտգենի» պատասխանները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ուինստոն Չերչիլն ասում էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ»։ Եթե երբևէ որևէ մեկն այս խոսքերի ճշմարտացիությունն ապացուցող փաստեր կուզի, ապա նրան կտան պատմության ձեռնարկ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Իսկ որ նման ձեռնարկ կգրվի, մի կաթիլ կասկած չկա։ Հիմա ըստ էության։ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը և իր թիմը քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության մաստեր կլասս էին ցուցադրում։

Եռաբլուրը ասպատակելուց հետո սա իշխանությունների երկրորդ նույնաբովանդակ միջոցառումն էր։ Դըմփ-դըմփ-հու, ծափեր, թմբուկներ, վուվուզելներ։ Թերևս միայն հրավառություն չեղավ, որպեսզի ամբողջանար օրվա ու դրա խորհրդի փաթեթավորումը հանուն մեկ բանի՝ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ունի հանրային աջակցություն։ Իսկ որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային լայն աջակցություն, դա անզեն աչքով էլ պարզ դարձավ։

Աննախադեպ վարչական տեռորի պայմաններում իշխանություններին հաջողվեց հրապարակ բերել առավելագույնը 20 հազար մարդ։ Այդ թիվը մենք չենք հորինել, դա ասացին Նիկոլի կողմնակիցները, որոնք դրոններով հաշվում էին հանրահավաքի մասնակիցներին։

Բայց այստեղ զավեշտը մեկ այլ հարց է՝ այդ ամոթալի միջոցառումից հետո իշխանական պատգամավորները ոգևորված սկսեցին ի ցույց դնել իրենց քաղաքական մտքի սնանկության բոլոր բութ ու մութ անկյունները։ Սյունիքից ընտրված նախկին «գայիշնիկ» պատգամավորն, օրինակ՝ ասում է՝ ինչու պիտի Նիկոլը հրաժարական տա, գեներալները դեռ բանակը չեն, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է՝ մարդկանց ավտոբուսներ խցկելը և հանրահավաքի բերելը վարչական ռեսուրսի չարաշահում չէ, դրանից առաջ էլ ասում էին երկու կաթողիկոսները, հոգևոր դասը Եկեղեցին չեն, ԵՊՀ-ն, ԳԱԱ-ն, մյուս կրթական հաստատությունները կրթության ու գիտության ոլորտը չեն, կուսակցությունները քաղաքական դաշտը չեն, մտավորականները... մտավորականները չեն, ժողովուրդն էլ ժողովուրդը չէ։ Ավելի պարզ՝ մածունը սպիտակ չէ, երկիրը կլոր չէ։

Գուցե միամիտ հնչի, բայց էլ ո՞վ պետք է պահանջի Նիկոլի հրաժարականը, որ Նիկոլը կամ որևէ «ուսապարկ» ասի՝ այո՛, այդ մարդն իրավացի է, ու նա հենց ինքն է, որ կա։ Գուցե խելագարության նման է, բայց Նիկոլի հրաժարականը իրողություն կդառնա, երբ դա պահանջի մարտի 1-ին Հրապարակ եկած կինը, որը պնդում էր, որ, այո՛, Շուշին ու Արցախը Ադրբեջանինն են, ուղղակի Վազգենն իր տղաների հետ գրավել էր, կամ մյուսը, որ ասում էր, թե Նիկոլին Աստված է ուղարկել, որ փրկի մեզ, կամ մյուս տղամարդը, որն ասում էր, թե ավելի լավ է պատերազմ լինի, մերումանուկ, հղի, չբեր, բոլորը կոտորվեն, քան գան նախկին իշխանությունները։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցնե՛ր, այո՛, Նիկոլն ու «նիկոլները» այս մարդկանց են համարում իրական, նրանց կարծիքն է դոմինանտ, երբ ասում են, որ իշխանությունները վայելում են հանրության աջակցությունը։ Այո՛, պետք է նման դեպքերում մի կողմ դնել բարեվարքության բոլոր կանոններն ու շիտակ, բաց ասել, որ նման մտածելակերպով մարդիկ Նիկոլի ռենտգենային հետազոտության պատասխանն են։

Այսինքն, կրկնում են այն, ինչ ասում է իրենց «փրկիչը»։ Չգիտեմ, միգուցե վախենալու առաջարկ եմ անում, բայց եթե, ըստ Փաշինյանի կողմնակիցների, Արցախը Ադրբեջան է, միգուցե տրամաբանական կլինի այս մարդկանց հարցնենք՝ իսկ Հայաստանը Հայաստա՞ն է... ու առհավետ փակենք պատմության այս ամոթալի էջը։ Այս կոնտեքստում մի նուրբ հարց կա։ Ես վստահ եմ` Նիկոլ Փաշինյանը անգիր, բառ առ բառ գիտի, թե իր համախոհները ինչ կարծիք ունեն Արցախի, արցախցիների մասին, հետևաբար ամեն մի անհեթեթության համար լայվեր անող, հանրահավաքներ կազմակերպող երկրի ղեկավարի մտքով երբևէ չի անցե՞լ իր աջակիցներին հորդորել, բացատրել, խնդրել, որ չի կարելի Արցախը համարել ադրբեջանական, որ առնվազն անբարոյականություն է արցախցիներին պիտակավորելը։ Իհարկե, չի անցել, որովհետև «դըմփ-դըմփ-հու»-երն ու աֆրիկական վուվուզելային միտինգները այսուհետ նաև նպատակ ունեն մոռացնելու պատերազմը և պարտության աղետալի հետևանքները՝ կարծես ոչինչ էլ չի եղել։

«Կեցցեն մեր զոհերը» հակամարդկային ֆրազից հետո ես բոլորովին չեմ զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց Ալիևի հայտարարությանը, թե այլևս գերիներ չկան Ադրբեջանում։ Երիցս ճիշտ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն գրավել է քաղաքական անպատասխանատվության և անբարոյականության հնարավոր բոլոր օլիմպոսները՝ միտինգում լացելու և հազարավոր զոհված տղերքի գերեզմաններին թմբուկ զարկելու և վուվուզել փչելու գունավոր և իրեն յուրահատուկ քաղաքական տեխնոլոգիաների հերթական գործածությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում՚