Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը Կապանում
Միջազգային

Ռուսական գազն անփոխարինելի է Թուրքիայի համար

Վերջին օրերին ռուսական գազի մատակարարման դադարեցման պատճառով թուրքական իշխանությունները արագորեն գազի այլընտրանքներ են որոնում: Ռուսական մատակարարման դադարեցումից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Քաթար, որտեղ թարմացվեց գազի ներկրման պայմանագիրը: Դրանից երկու օր անց վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնեց Ադրբեջան, որտեղ ևս շեշտը դրվեց մատակարարման ծավալների մեծացման վրա: Ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնություն ձեռք բերվեց նաև Տրանսանատոլիական գազամուղի շինարարությունն արագացնելու ուղղությամբ: Այն նախատեսում է ադրբեջանական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա, որից կօգտվի նաև Թուրքիան:

Թուրքիան գազ է ներկրում նաև Իրանից, Ալժիրից և Նիգերիայից: Իրանը, որը մատակարարում էր Թուրքիայի գազի պահանջարկի 18 տոկոսը, կիսով չափ կրճատել է մատակարարումը: Դեկտեմբերի 8-ին Թուրքիա էր ժամանել հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Բարզանին, ում հետ, ըստ թուրքական կողմի տեղեկությունների, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև 2016 թվականի ավարտը հյուսիսային Իրաքից գազը հասցնել Թուրքիա:

Փաստորեն Թուրքիան ունի գազի այլընտրանքային աղբյուրներ, բայք որքանո՞վ են դրանք համարվում իրական մատակարարներ: Տարածաշրջանի միակ խոշոր մատակարարը, որը կարող է բավարարել թուրքական գազի պահանջարկն` ամբողջությամբ Իրանն է: Սակայն Իրանն ու Թուրքիան տարածաշրջանային խնդիրներում ունեն շատ տարբեր հայացքներ, որոնք ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ստեղծում երկու երկրների հարաբերություններում: Բացի այդ` Թուրքիան և Իրանը տարածաշրջանային մրցակիցներ են և Թուրքիան չի ցանկանում էներգետիկ կախվածության մեջ հայտնվել Իրանից: Իրանը ևս չի ցանկանում Թուրքիայի տարածքով գազ արտահանել Եվրոպա, քանի որ ցանկացած պահի, որպես տրանզիտ երկիր, Թուրքիան կարող է շահարկել այդ հարցը:
Ադրբեջանը որպես գազի մատակարար չի կարող բավարարել Թուրքիայի պահանջարկը: Մինչև ռուսական գազի դադարեցումը Ադրբեջանը բավարարում էր Թուրքիայի պահանջարկի ընդամենը 6-8 տոկոսը: Այժմ նախատեսում են կառուցել Տրանսանատոլիական գազամուղը դեպի Եվրոպա, որից պետք է գազ վերցնի նաև Թուրքիան: Սակայն վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրողներ, որոնք ուսումնասիրում էին Ադրբեջանի գազի ծավալները Եվրոպա հասցնելու համար, կասկածանքով էին վերաբերում դրան: Շատ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ գազամուղի կառուցումը կարդարացնի, եթե այդ խողովակին միանան նաև թուրքմենական և ղազախական գազի աղբյուրները:

Բայց քանի որ կասպիան տարածաշրջանը գտնվում է հիմնականում ռուսական և իրանական ազդեցության գոտում, անիրատեսական է թվում գազամուղի կառուցման համար նախատեսվող միջոցների ներդրումը, որն, ըստ թուրք վարչապետի, կազմում է 13 մլրդ դոլլար: Բացի այդ` գազամուղը պետք է անցնի այնպիսի տարածքով, որտեղ կան չլուծված ռազմաքաղաքական խնդիրներ: Այն հատվածը, որտեղով նախատեսվում է անցկացնել այդ գազամուղը, շատ հեռու չէ ԼՂՀ-ադրբեջանական սահմանից, որն իրական վտանգ է գազամուղի անխափան աշխատանքի համար:

Դեկտեմբերի 8-ից սկսեց շրջանառվել նաև հյուսիսային Իրաքից գազի ներկրման մասին լուրերը: Հատկանշական է, որ այս պահին Թուրքիան լարված հարաբերությունների մեջ է Իրաքի իշխանությունների հետ, քանի որ ապօրինի կերպով զորք է տեղադրել Իրաքի Մուսուլ քաղաքի շրջակայքում և, հակառակ Իրաքի պահանջների, չի ցանկանում զորքը դուրս բերել այնտեղից: Բայց Թուրքիան գազի մատակարարման պայմանավորվածություն է ձեռք բերել ոչ թե Իրաքի իշխանությունների, այլ Իրաքի հյուսիսային մասում քրդական ինքնավարության առաջնորդ Բարզանիի հետ: Այս քայլով, փաստորեն, Թուրքիան չի ընդունում Իրաքի իշխանությունների իրավունքներն այս տարածքների նկատմամբ և դրանով ճանաչում է հյուսիսային Իրաքի քրդերի անկախությունը: Հարցին բացասական են վերաբերվում Ռուսաստանն ու Իրանը, որոնք բողոքի նոտա էին հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Այս ամենից բացի, հյուսիսային Իրաքից Թուրքիա մատակարարվելիք գազի համար լուրջ վտանգ են ներկայացնում Քրդական Աշխատավորական կուսակցության անդամները, որոնք այդ շրջանում բավական ակտիվ են:

Քաթարը, Ալժիրը, Նիգերիան, որոնք ևս համարվում են գազի մատակարարներ Թուրքիայի համար, չեն կարող բավարարել թուրքական պահանջարկը: Առաջին խնդիրն այն է, որ այդ երկրներից գազը ներկրվում է նավերով, որոնք մեծ ծավալների փոխադրման հնարավորություն չունեն: Երկրորդ խնդիրն այն է, որ նավերով գազի մատակարարումն անվտանգ չէ, և պատերազմական կամ ահաբեկչական գործողությունները կարող են կասեցնել գազի փոխադրումը:

Գազին փոխարինող էներգետիկ ռեսուրսներով ևս Թուրքիան աչքի չի ընկնում: Չնայած վերջին տարիներին Թուրքիան մեծ քանակությամբ Հիդրոէլեկտրակայաններ է կառուցում սեփական գետերի վրա, այնուամենայնիվ, Էլեկտրաէներգիայի 50 տոկոսը ստացվում է գազից: Նավթ չունի, իսկ ածխի հանքերով էլ աչքի չի ընկնում: Դադարեցվել է նաև ռուսական ընկերությունների կողմից ատոմակայանի կառուցման ծրագիրը:

Այս ամենով հանդերձ կարելի է ենթադրել, որ Թուրքիայի պահանջարկի ավելի քան 50 տոկոսը զբաղեցնող ռուսական գազի իրական այլընտրանք Թուրքիան այս պահին չունի և թուրքական իշխանությունները այլընտրանքային որոնումներն ուղղակի ցուցադրական բնույթ ունեն: Ռուսական պատժամիջոցների երկարատև լինելու դեպքում թուրքական տնտեսությունը կքայքայվի և կկորցնի իր արտասահմանյան շուկաների որոշ մասը: