ԱԳՆ խոսնակն անդրադարձել է ՀՀ-ում «UNICEF»-ի ներկայացուցչի պաշտոնավարումը դադարեցնելու որոշմանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում «UNICEF»-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը:
«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում «UNICEF» ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում «UNICEF» ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական Համակարգողը ու «UNICEF»-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշել է Աննա Նաղդալյանը: