Դժվար է ինչ-որ բան նվիրել մի մարդու, ով ամեն-ինչ ունի, նվիրում եմ շնորհավորանքս և բարեմաղթանքներս. Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ ծննդյան 58-ամյակի կապակուցությամբ:
«Դժվար է ինչ-որ բան նվիրել մի մարդու, ով ամեն-ինչ ունի... որոշել եմ Ձեզ նվիրել իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները՝ Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:
Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, անսպառ ուժ և կորով, որոպեսզի կարողանաք շարունակել Արցախի ու Հայաստանի համար Ձեր կողմից ծավալած այն արգասաբեր գործունեությունը, որն արել եք մինչ օրս:
Ձեր գործունեության մի զգալի հատված Դուք նվիրել եք Արցախի և Հայաստանի հիմնախնդիրներին, որոնց մասին գուցե քչերը գիտեն, շատերը՝ ոչ:
Ճանաչողները և իմացողները հիշում են, թե ինչ բարեգործություններ են կատարվել Ձեր նախաձեռնությամբ: Ձեր մերձավորներից շատերի համար գուցե նաև Ձեր գործը դարձել է ուղեցույց:
Միշտ մնաք Ձեր մարդ տեսակի մեջ, ինչպես որ կաք՝ ի բարօրություն հայրենիքի և հայ ժողովրդի:
Հարգելի պարոն Հայրապետյան, շնորհավորելով Ձեր այս հատուկ օրվա կապակցությամբ, կրկին հաջողություն եմ մաղթում: Հուսով եմ, որ դժվարությունները հաղթահարելի կլինեն և գալիք տարին կբերի հաջողություն, որին դուք արժանի եք»,-գրել է Արիանա Հովսեփյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: