Այս պահին գտվում եմ մի վայրում, որը ՀՀ է, սակայն չգիտեմ՝ երկու շաբաթ հետո ես այստեղ կկարողանամ լինել, թե ոչ. Էլբակյան (տեսանյութ)
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը եղել է Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում, սակայն այդպես էլ հստակ պատասխաններ չի ստացել, թե ինչ է կատարվում այնտեղ:
«Մեծ հաշվով իմացանք, որ այստեղ ինչ որ բան կատարվում է, ռուսական ներկայություն կա, ինչ որ բաներ են այդտեղ տնկում, չափագրում և այլն…
Փաստացի ես այս պահին գտվում եմ մի վայրում, որը Հայաստան է, սակայն չգիտեմ՝ երկու շաբաթ, ամիս հետո ես այստեղ կկարողանամ լինել, թե ոչ»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասում է Է. Էլբակյանը, որը նկարահանել է Վերին Ոսկեպարում:
Նա ընդգծում է՝ Հայաստանը հոգևոր առումով օկուպացված է թշնամական ուժերի կողմից. «Հայրենիքի մի մասը թշնամական զինված ուժերի կողմից օկուպացվեց, մնացած մասը լցվում է թշնամական դիսկուրսներով, հատկապես որ դա առաջ են տանում Հայաստանի փաստացի օկուպացիոն իշխանությունները: Ավանդական քաղաքական գործիքակազմով Հայաստանը չի կարող ազատագրվել»: