Գրետա Թունբերգը դատապարտում է Ջո Բայդենի առաջ քաշած կլիմայի օրակարգը
Շվեդ 17-ամյա էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ կլիմայի փոփոխության մասով վարած քաղաքականության վերաբերյալ:
Ըստ Թունբերգի, Բայդենի ձեռնարկած քայլերը բնապահպանական խնդիրների վերաբերյալ գիտական տեսանկյունից անբավարար են: Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ջո Բայդենի առաջին հրամանագրերից մեկը ԱՄՆ-ին Փարիզի կլիմայի համաձայնագրին վերադարձնելն էր, որից երկիրը դուրս էր եկել Դոնալդ Թրամփի օրոք:
Գրետա Թունբերգը առավել հայտնի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում իր աշխատանքով: Աղջիկը բազմաթիվ միջազգային և սոցիալական մրցանակներ է ստացել, ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: