Մահացել է ռուս հայտնի գրող Տատյանա Պոլյակովան
Ավելի քան 90 դետեկտիվ վեպերի հեղինակ Տատյանա Պոլյակովան մահացել է 62 տարեկան հասակում: Այս մասին տեղեկանում ենք TACC_ից:
Տատյանա Պոլյակովան մահացել է Վլադիմիրում: Մահվան մասին հայտնել է նրա անձնական մենեջեր Վալերի Սերգեևան: Նրա խոսքով ՝ գրողը մի քանի տարի պայքարել է քաղցկեղի դեմ: Գրողի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղը:
Ըստ Ռուսաստանի գրքերի պալատի, Պոլյակովան մշտապես եղել է Ռուսաստանի ամենաշատ տպագրված և վաճառված հեղինակների տասնյակում: