Վազգեն Մանուկյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը համակարգում է անձամբ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը
Այսօր հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն երկրորդ մեղադրանքն է առաջադրել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին:
Mediaport-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս և մյուս քաղաքական նպատակ ունեցող քրեական գործերի հարուցման գործընթացը համակարգում է անձամբ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը:
Հենց Վարդապետյանն է քննչական մարմինների ղեկավարների հետ քննարկում առաջադրվելիք մեղադրանքները, անհրաժեշտության դեպքում լրացնում ու խմբագրում դրանք: Նույն աղբյուրի փոխանցմամբ, առանց Աննա Վարդապետյանի «դաբրոյի» անգամ մեղադրանքի տեքստը չի կազմվում: