Ազգային ժողովի շենք մտնելու փորձ որեւէ մեկը չանի. Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վրաններ բերել մուտքերի մոտ
Ազգային ժողովի շենք մտնելու փորձ որեւէ մեկը չանի: Մենք 10 օր Բաղրամյան պողոտան փակել ենք: Մենք պետք է այս փողոցը փակ պահենք, որովհետեւ Ազգային ժողովն այլեւս անելիք չունի: Ես առաջարկում եմ՝ վրաններից երկու հատը բերել եւ մուտքերի մոտ տեղադրել: Այս մասին, այսօր՝ մարտի 9-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նշենք, որ Վազգեն Մանուկյանի կոչով հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը եւ փակեցին դրանք: