Ստախոս Նիկոլը խոսում է «սուտը ճշտից տարբերելուց». Գագիկ Համբարյան (ֆոտո)
Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանն այսօր «ընտրյալ» գավառցիների հետ հանդիպմանը խորհուրդ է տվել վերջիններիս «սուտը ճշտից տարբերել»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը, ով 2.9 տարի է բացահայտ խաբում է հասարակությանը տարբեր հարցերում, այնքան ցինիկ է ու անբարոյական, որ «սուտը ճշտից տարբերելու» մասին խորհուրդներ է տալիս...
Ընդամենը մեկ օրինակ. 44 օր դավաճան Նիկոլը խաբեց հասարակությանը վերջին արցախյան պատերազմի ընթացքի մասին, իսկ երբ արդեն, ըստ տարբեր լուրերի, նոյեմբերի 5֊ից թուրքերը վերակսկում էին Շուշին, այս անպատկառը շարունակում էր խաբել մարդկանց և կսպիտուլյացիայից ժամեր առաջ` նոյեմբերի 9֊ի երեկոյան գրառումներ էր անում, թե իբր Շուշիի համար մարտերը շարունակվում են...
Այո՛, եթե մեր ժողովուրը տարբերեր ճիշտը ստից, սպա Նիկոլի նման պրիմիտիվ ստախոսը երբեք իշխանության չէր գա և չէր նվաստացնի Հայաստանն ու հայությանը...»,- գրել է Համբարյանը:
