Արսեն Թորոսյանը ստեղծել է անօրինական խմբակներ, ովքեր հետևել են իրենց օպոնենտներին, կոմպրոմատներ հավաքել. Մանթաշյան
Այս ճղճիմ սրիկաները, և՛ մարդկային, և՛ իրավական տեսանկյունից անցում են բոլոր կարմիր գծերը ու դեռ խոսում են ու փնովում այլո՞ց։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը:
«Թերթի խմբագիրը, ով ողջ կյանքում կոմպրոմատներ հորինելով փող է աշխատել, հիմա բնականաբար դրական է վերաբերվում այն փաստին, որ իր կառավարության անդամը, ներկայում Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, մանուկ հասակից դետեկտիվ ֆիլմերով ներշնչված, ստեղծել է անօրինական խմբակներ, ովքեր հետեւել են իրենց օպոնենտներին, կոմպրոմատներ հավաքել, ինչպես նաեւ ապահովել են Արսենի անվտանգությունը ենթադրյալ վտանգից իրավապահների հետ...
Սա դեռ ամենը չէ, այս երկարագլխիկը այս իր ստեղծած բանդայի անդամերին (ովքեր, ի դեպ, նախկին իրավապահ համակարգի ծառայողներ են) գրանցել է բուժհաստատություններում տարբեր հաստիքների՝ մասնավորապես Նորքի Սուրբ վարակիչ բուժհիմնարկում:
Նախ ուզում եմ ասել, որ քաղաքական օպոնենտների նկատմամբ նման լկտի մեթոդով կոմպրոմատների հավաքագրումը բարոյական չի, բայց ես ձեզ բարոյականությունից ոչինչ չեմ ասի, ձեր տեսակի համար դա խորթ զգացողություն ա:
Իսկ իրավական առումով.
1. Հայաստանում արգելված է մասնավոր հետախույզի ինստիտուտը
2. Մարդկանց անձնական կյանքի եւ գաղտնիքի անվտանգության իրավունքը խախտվում է
3. Պաշտոնական դիրքի չարաշահում է համարվում , երբ մարդկանց ստիպում եք հրամանագրել անձանց ինչ–ինչ հաստիքների, որոնք իրենց պարտականությունները չպիտի կատարեն, փոխարենը ծառայեն վերադասին
4. Պետական հաստատությունում անաշխատ վճար կատարել անձանց եւ առանց նրանց բուն գործառույթի կատարման վճարել աշխատավարձ, դա պետական միջոցների մսխում է...
Ամփոփելով՝ այս ճղճիմ սրիկաները, եւ՛ մարդկային, եւ՛ իրավական տեսանկյունից անցում են բոլոր կարմիր գծերը ու դեռ խոսում են ու փնովում այլո՞ց...»,-գրել է Մանթաշյանը: