Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 340 նոր դեպք. մահացել է 5 մարզ
Մարտի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175538 դեպք, որոնցից 165259-ն` առողջացած, 3237-ը` մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 834 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6208 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 757660 թեստավորում:
Այսպիսով` մարտի 10-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր 340 նոր դեպք, 5 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։