ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կկայանա տարեվերջին Տաջիկստանում
Հավաքական ավտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա այս տարվա չորրորդ եռամսյակում Տաջիկստանում:
Նման հայտարարություն այսօր՝ մարտի 10-ին, տարածել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ գերատեսչության ղեկավար Մուհթար Թլեուբերդիի հանդիպման արդյունքներին: