ԳՇ նոր պետ նշանակելու առաջարկություն ՀՀ նախագահը դեռ չի ստացել. նախագահական
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետ նշանակելու առաջարկություն վարչապետի կողմից դեռ չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մարտի 10-ից իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ դիմելու է ՀՀ վարչական դատարան։
Օնիկ Գասպարյանը վերահաստատել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը․ «Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում»,-նշված էր Օնիկ Գասպարյանի տարածած հայտարարության մեջ։