Ալիևը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնացի հետ քննարկել Արցախի հարցը
Ինչպես հայտնում է ադրբեջանական Minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցով Եվրոպական միության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարային:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, հետպատերազմյան կառուցվածքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնման աշխատանքների անցկացումը, տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումը: