«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն Խաչատուրյան
Վազող տողեր

Արմեն Սարգսյանն իր կենսագրության մեջ թաքցրել է, որ 2002-2015թթ. հանդիսացել է «Eurasia House International»-ի տնօրենը. Արա Զոհրաբյանը փաստաթղթեր է հրապարակել

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է.

«Ինչպես նշել էի, այսօրվանից սկսում ենք նախագահ Արմեն Սարգսյանի (Armen Sakissian) վախերի բացահայտման գործընթացը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Եվ, այսպես՝

Այսօր կատարվել է հարցում բրիտանական ընկերությանը և ստացվել է Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ զեկույցը (Background Report), որից այս պահին միայն 2 էջն ենք հրապարակում (մասամբ):

Ստորև նշված հղումով հրապարակվում է Արմեն Սարգսյանի կողմից 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը «Eurasia House International»-ի տնօրենը հանդիսանալու մասին տեղեկությունը, այն դեպքում, երբ վերջինս 2013-2018թթ. գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ:

Այսօր հետևյալ հարցումն է ուղղվել նախագահ Արմեն Սարգսյանին:

Հայաստանի Հանրապետության

նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին

10.03.2021թ.

ԴԻՄՈՒՄ

ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

https://www.president.am/hy/armen-sarkissian/ կայքում նշված կենսագրության համաձայն 2000-2013 թվականներին մի շարք կազմակերպություններում եղել եք հիմնադիր, խորհրդի անդամ, հոգաբարձու, այդ թվում՝ «Eurasia House International»-ում: Նույն մասում նշված է, որ 2013-2018թթ. հանդիսացել եք Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Ձեր կենսագրության մեջ ցույց չեք տվել, որ 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը հանդիսացել եք Eurasia House International»-ի տնօրենը (https://www.cbetta.com/director/armen-sarkissian-2), այն դեպքում երբ օրենքով նախատեսված են դիվանագիտական ծառայության հետ կապված սահմանափակումներ:

Բրիտանական ընկերությունից հարցմամբ ստացել ենք գրանցումների վերաբերյալ Միացյալ Թագավորության հանրային տիրույթում պարունակվող տեղեկատվություն, որի համաձայն Դուք (Armen Sakissian) Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն եք ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը (Տես՝ զեկույցի էջերից քաղվածքները):

Վերոգրյալի հիման վրա,

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի, «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջները,

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը հանդիսանում է հանրային անձ և իր վերաբերյալ վերոհիշյալ տեղեկություններն ունեն հանրային մեծ նշանակություն,

Խնդրում ենք՝

1. Տրամադրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունից հրաժարվելու (այլևս քաղաքացի չհանդիսանալու) փաստը հաստատող փաստաթղթի պատճենը.

2. Գրավոր հայտնել՝

2.1. 2012 թվականի որ ամսից և ամսաթվից է դադարեցվել Ձեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացիությունը.

2.2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության անձնագրով (անձնագրի օգտագործմամբ) 2012 թվականին և դրանից հետո որևէ գործարք կատարել եք, թե՝ ոչ, այդ թվում՝ օդանավով տեղափոխվե՞լ եք, հաշվետվություն ներկայացրել եք, թե՝ ոչ.

2.3. Ինչո՞ւ կենսագրության մեջ Չեք նշել 30.05.2002 թվականից մինչև 09.06.2015 թվականը «Eurasia House International»-ի տնօրեն աշխատելու փաստը.

2.4. Ինչպե՞ս եք դիվանագիտական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածում աշխատել «Eurasia House International»-ում.

2.5. 2013 թվականից առ 2018 թվականը՝ որ կազմակերպություններում եք հանդիսացել բաժնետեր (փայատեր, մասնակից), որ կազմակերպություններում եք հանդիսացել տնօրեն կամ ինչ այլ պաշտոն եք զբաղեցրել:

Դիմողներ՝

Արա Գագիկի Զոհրաբյան

Գևորգ Կարապետի Մկրտչյան»: