NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր պաշտոնավարման երեք տարվա ընթացքում Փաշինյանի իշխանությունը միայն երկու խնդիր է գերազանց կատարում, այն էլ վերաբերում է ստելուն ու կատարվածի մեղքը ուրիշի վրա բարդելուն եւ ուրիշներին մեղադրելու պատճառներ գտնելուն։

Պատերազմից հետո էլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց եւ ծայրահեղ իրավիճակի համար պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարեց, թե լրատվամիջոցները երկրում «ինֆորմացիոն տեռորի» են դիմում, ապատեղեկատվությունը շատացել է։ Ուշադրություն պետք է դարձնել, որ սա հայտարարում է մի մարդ, ում «ուշքը գնում է» օդից կախված լուրեր եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հրապարակելու, մանիպուլ յացիայի ու կեղծիքի համար։

Օրերս էլ Գեղարքունիք կատարած այցի ժամանակ Փաշինյանը մարդկանց հորդորեց, թե պետք է սուտը տարբերակել, ամեն ասածի պետք չէ հավատալ, մեդիադաշտում լրատվական փոթորիկներ են անում, որ մարդկանց հուսահատեցնեն: Ճակատագրի ինչպիսի հեգնանք... Այսինքն, ոչ էլ ճակատագրի: Իրականում սա Փաշինյանի հեգնանքն ու անթաքույց ծաղրն է հանրության նկատմամբ: Ստի ու կեղծիքի «կայսրության» շեֆը խոսում է ստի կամ «տեղեկատվական փոթորիկների» մասին: Հենց միայն 44-օրյա պատերազմը չափազանց խոսուն է. այդ ընթացքում փչվեց քարոզչական փուչիկը՝ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, հանրության զգոնությունը բթացվեց, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հասարակությունն իրեն լիովին խաբված ու անտեսված զգաց։

Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը ամեն առիթով փորձում է համոզել, թե իրենք ներկայացնում են ժողովրդի իշխանությունը եւ բոլորից թափանցիկ են աշխատում ժողովրդի հետ: Այնինչ, ժամանակը ցույց տվեց, որ ամբողջովին հակառակն է։ Երբեք որեւէ իշխանություն Հայաստանում այսքան ստած կամ կեղծած չկա, որքան այսօրվա իշխանությունները:

Պատահական չէ, որ հանրության շրջանում արմատավորվել է կարծիք, որ երբ այս իշխանություններն ինչոր բան հերքում կամ «լկտի սուտ» են որակում, ուրեմն այդ «ինչ-որ բան»-ը լիովին համապատասխանում է իրականությանը։ Ուստի շատ բնական է, որ բացարձակապես վստահություն չկա իշխանությունների հավաստիացումների եւ խոսքերի նկատմամբ։

Օրինակ՝ օրերս էլ իշխանությունները ջանադրաբար հերքում էին Տավուշի մարզի վերաբերյալ շրջանառվող լուրերը, թե մի քանի գյուղերում սահմանի երկայնքով չափագրումներ են արվում: Բայց մարդկանց աչքը վախեցած է, քանի որ շատ շուտով հնարավոր է՝ պարզվի, որ հակառակորդին այս անգամ էլ ենք նոր զիջումներ կատարելու արդեն Տավուշի մարզից։

Բացի դրանից, քաղաքացիները շատ զգայուն են դարձել լրատվական հոսքերի նկատմամբ, եւ քանի որ իշխանությունները թափանցիկ չեն աշխատում հասարակության հետ, ապա մարդիկ տեղի ունեցող գործընթացների մասին իրական տեղեկատվությունը ստանում են միայն այլընտրանքային լրատվական հոսքերի միջոցով, այդ թվում՝ ոչ միայն լրատվամիջոցների, այլ նաեւ իշխանությունների չսիրած Տելեգրամ-ալիքների շնորհիվ։

Թերահավատության համար հիմք է հենց թեկուզ Սյունիքի սահմանամերձ շրջանների սահմանազատման օրինակը, երբ իշխանությունները պնդում էին, թե հանրությունից գաղտնի որեւէ համաձայնություն չեն կնքել Ադրբեջանի հետ, սակայն ի վերջո մամուլում հրապարակված տեղեկություններից պարզ դարձավ, որ դրա վերաբերյալ նույնիսկ գրավոր համաձայնություն կա։

Եվ պատահական չէ, որ հիմա էլ սահմանամերձ Տավուշի բնակիչներին հանգիստ չեն տալիս կասկածները։ Ու դրա համար էլ իջեւանցիները փակել էին Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը եւ կոնկրետ պարզաբանումներ էին պահանջում իշխանություններից։ Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքի» գործարկման մասին, ու մեր ԱԳՆ-ն, որպես կանոն, պատասխանում է այդ հայտարարություններին ու հերքումներ է տարածում, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում որեւէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:

ԱԳՆ-ի հերքումից զատ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանն է հերքում տարածում, թե որեւէ «միջանցքի» կամ «միջանցքի կարգավիճակի» հարց չի քննարկվում: Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին: Բայց հաջորդ իսկ օրը Ալիեւը կրկնում է նույն թեզը: Մի խոսքով, հերքումները իրականության վրա լույս չեն սփռում: Լրիվ հակառակը. հարցն այն է, որ իշխանությունների հերքումներն արդեն «գրոշի» արժեք չունեն։ Իսկ Փաշինյանի իշխանության նկատմամբ կասկածները գնալով խորանում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: