Նիկոլ Փաշինյանին բանակ պետք չէ, նա գլխատում է բանակը. հարց է՝ Հայաստան կմնա՞, թե՞ ոչ. Եվգենի Սատանովսկի
ՌԴ-ում Արևելքի հարցերով առաջատար փորձագետ համարվող Եվգենի Սատանովսկին անդրադառնալով ՀՀ-ում կատարվող ներքաղաքական իրադարձություններին ասել է.
«Նիկոլ Փաշինյանը վերջը ազատեց Գլխավոր Շտաբի պետին։ Նիկոլ Փաշինյանին այլևս բանակ պետք չէ։ Նա գլխատում է բանակը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանն առանց բանակ` գոյություն կարող է ունենալ, բայց առանց Նիկոլ Փաշինյանի չի կարող։
Այսպես նայում ես կողքից թե ինչ է կատարվում Հայաստանում ու ապշում ես։ Դժբախտ Հայաստան։ Ակնհայտ է, որ վարչապետը հիվանդ է, ուղեղը տեղում չէ։ Արդեն հասել է բանակին։ Հետո ի՞նչ կլինի դժվար է ասել, բայց հարց է՝ Հայաստան կմնա՞, թե՞ ոչ»: