Մի՛ եղեք անտարբեր, միացե՛ք իմ կոչին և բարձրացրե՛ք հայ գերիների հարցը, որպեսզի նրանք չմնան Ադրբեջանի բանտերում. Դարչինյանի կոչը՝ աշխարհահռչակ մարզիկներին
Աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է բոլոր մարզիկներին.
«Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին.
Հարգելինե՛րս,
իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում, մի՛ եղեք անտարբեր և միացե՛ք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:
Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:
Խնդրում եմ՝ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Ադրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ:
Ձեր ընկեր և բարեկամ,
Աշխարհի իննակի չեմպիոն
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ»: