Շոտլանդիայում տղամարդը 10 տարի ապրել է իր մահացած կնոջ դիակի հետ
Շոտլանդիայի բնակիչն ավելի քան տաս տարի ապրել է կնոջ դիակի հետ իր տանը: Այս մասին հայտնում է Evening Express-ը:
Քրիստինա Մալլիի մարմնի մնացորդները հայտնաբերվել էին փետրվարի վերջին Աբերդինի արվարձաններից մեկի մոտ գտնվող տանը:
Բժիշկները պիտի այցելեին մահացած կնոջ ամուսնուն պատվաստելու: Մալլիի ամուսինն ասել է, որ իբր ինքը գտնվում է արտերկրում, բայց ավելի ուշ, երբ այցելել են բժիշկները, տանը հայտնաբերվել է նրա կնոջ աճյունը, որից հետո սկսվել է ոստիկանության հետաքննությունը:
Մալիի մահվան ստույգ հանգամանքները հայտնի չեն: Նա մահացել է 10 տարի առաջ: