Օնիկ Գասպարյանը զիջել է միայն մեկ հարցում. նա դավաճանից մի քանի օր ավելի շուտ հեռացավ. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ մոտ համոզմունք կա, որ ՀՀ ԶՈւ-ը հասել են իրենց պահանջին, ինչի մասին մենք կիմանանք երկու օրից։ Օնիկ Գասպարյանը զիջել է միայն մեկ հարցում. դավաճանից մի քանի օր ավելի շուտ հեռացավ։
Հ.Գ. Երեկ Գլխավոր շտաբում տեղի ունեցածը բեմադրություն էր, ռիտուալ` ռազմական և քաղաքական իշխանության միջև ծագած հակամարտությունն այլևս լուծված լինելու մասին։
Հ.Հ.Գ. Խնդրում եմ վստահել ՀՀ Զինված ուժերին և նրա մասին խոսել միայն հարգանքով։
#քիչ_մնաց»: